Sunday, 26 07 2026
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է

«Ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել». այսօր ՀՀԿ շտաբում «ականջաքաշելու» օր է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարևոր» օր է: «Ատյան» են կանչվել ՀՀԿ ցուցակի բոլոր ռեյտինգայինները` ցուցումներ ստանալու, ականջաքաշվելու, իրենց տեղն «իմանալ-գտնելու» մասով:

Սերժ Սարգսյանն այսօր անձամբ կզբաղվի նրանցով, չնայած մինչ այս ևս մի քանի մակարդակներով զգուշացվել են բոլոր ռեյտինգայինները` «ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել»:

Մասնավորապես, սրանից առաջ մի քանի անգամ շտաբ է կանչվել ՀՀԿ-ում «շրջապատող չորեքշաբթի» մականունն ունեցող Մուրադ Մուրադյանը (բնապահպանության նախարար եղած ժամանակ «օկրուժայուշչայա սրեդա» տերմինը թարգմանել էր «շրջապատող չորեքշաբթի») և զգուշացվել` «համը չհանել, առանց այն էլ Աբրահամյանների գործոնով ծանրաբեռնված մարզում խաղեր չտալ, զսպվածություն հանդես բերել»:

Սակայն մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ:   Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ ահարկու ձեռնամարտ տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի և Մուրադ Մուրադյանի միջև` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել բռնցքամարտիկ Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ, վերջինս էլ մի լավ մուշտի էր տվել նրան, հետո արդեն «թիմային» ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Երեկ մենք տեղեկացանք նաև, որ նախօրեին Մասիսում տեղի ունեցած միջադեպը կտրուկ «նվազեցրել» է պառլամենտում հայտնվելու Մուրադ Մուրադյանի շանսերը․ նրան ասվել է՝ «Ավշարի» դեմ ոտնձգություններ չի կարելի թույլ տալ, նրանք Սերժ Սարգսյանի առանձնահատուկ սերն են վայելում» :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում