Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սուրեն Կարայանն ընդունել է Իրանի ներկայացուցչական պատվիրակությանը

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորում էր «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղե կատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության կազմում էին Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր, Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը, հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:

Ողջունելով ԻԻՀ պատվիրակության անդամներին, Սուրեն Կարայանը նշել է, որ երկու բարեկամ երկրները համատեղ կարող են տնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր ապահովել:

«Պետք է լիարժեքորեն օգտագործենք եղած հնարավորությունները: Պետք է ձգտենք կազմակերպել  համատեղ արտադրություն և արտադրանքի արտահանում այլ շուկաներ: Մենք հայտարարել ենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին և արդեն ընթանում են կազմակերպչական աշխատանքները:Համատեղ ջանքերով կանենք հնարավորինը այդ տարածքում մեր երկու ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար: Հայաստանի և Իրանի սահմանակից ազատ տնտեսական գոտիները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական ակտիվության էպիկենտրոնը»,- ընդգծել է Սուրեն Կա րայանը:

Նախարարն առաջարկել է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումից հետո, հենց  այդ տարածքում կազմակերպել համատեղ գործարար համաժողով` հրավիրելով բոլոր հետաքրքրված գործարարներին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան երկու ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին և առավելություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի հրաշալի թիմ է, որը կարող է ներկայացնել Իրանի տնտեսության ողջ հնարավորությունները:  Նա հավելել է, որ առաջիկայում տեսանելի կլինեն ԻԻՀ նախագահի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, քանի որ երկուստեք կա քաղաքական կամք և մեծ ցանկություն խորացնելու և ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցությունը:

«Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին իր խոսքում չափազանց կարևորել է գործարար համագործակցությունը` հատկապես շեշտադրելով ազատ տնտեսական գոտիներում համատեղ աշխատանքի կազմակերպումը: Նա պատրաստակամություն է հայտնել  ծանոթացնել հայ պաշտոնյաներին  և գործարարներին  «Արաս» ազատ առևտրի գոտու գործունեությանը, նաև փոխանցել իրենց փորձը հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մասնավորապես առանձնացվել են գյուղատնտեսությունը, կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, նանոտեխնոլոգիաները, արդյունաբերության այլ որլորտները, զբոսաշրջությունը:

Մեկ անգամ ևս հավաստելով տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ խոսքից գործի անցնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կնախանշի կոնկրետ քայլեր երկու երկրների տնտեսական գոտիների ակտիվ գործակցությունը կազմակերպելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում