Միլանի դատախազությունը վերսկսել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդեպ հետաքննությունը անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով վկաներին կաշառելու կասկածանքով, հայտնում է La Repubblica-ն:
Համաձայն հետաքննության նյութերի Բերլուսկոնին իր անձնական հաշվապահ Ջուզեպպե Սպինելիին հանձնարարել է կանխիկ գումար փոխանցել հետաքննության մեջ գտնվող աղջիկներին, որպեսզի վերջիններս ստեն «Րուբիի դատական գործի» ընթացքում:
Հետաքննության տվյալներով 2016թ. սեպտեմբերից մինչև վերջերս Բերլուսկոնին Սպինելիի միջոցով 4 աղջիկների 2-3 հազար եվրոյի չափով գումար է փոխանցել:












































