Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«Կյանքի» և ապագայի պայքարը. Ով կամ ինչը կորոշի Հայաստանի վաղվա օրը

Հայաստանում համակարգային փոփոխությունների մասին խոսելիս կամ մտածելիս հաճախ գալիս-կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ ակնհայտ է դառնում, որ գործ ունենք այնպիսի մի համակարգի հետ, որը արժեքային առումով, ըստ էության, այդքան էլ խորթ չէ հասարակությանը: Թվում է պարադոքս, սակայն համարձակվում եմ նշել, որ հասարակությունը, որը դժգոհ է իշխանական ներկայիս համակարգից, արժեքային և աշխարհայացքային իմաստով բավական նույնական է այդ համակարգի հետ:Այդտեղ էլ կարծես թե երկրորդ պարադոքսն է առաջանում` այն իմաստով, որ լինելով այդ համակարգի հետ աշխարհայացքային և արժեքային նույնական տիրույթում, հասարակությունն այդուհանդերձ ընտրության ժամանակ ձայն չի տալիս այդ համակարգին, մերժում է այդ համակարգը և քվեարկում է ընդդիմության օգտին:

Այդ պարադոքսը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Օրինակ` հասարակությունն ի դեմս ընդդիմության տեսնում է իշխանության ոչ թե արժեքային, գաղափարական և աշխարհայացքային տարբերություն, այլ պարզապես ընտրում է, իր սուբյեկտիվ կարծիքով, լավի և վատի միջև: Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ հասարակությունը ոչինչ էլ չի ընտրում, այլ մերժում է: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է մերժում, եթե հոգևոր կապով արժեքային ներդաշնակության մեջ է այդ համակարգի հետ: Մերժում է, որովհետև այդ համակարգի հետ լինելով այդօրինակ կապի մեջ` ֆիզիկապես դուրս է համակարգից և չի կարողանում օգտվել այն բարիքներից, որ տնօրինում է համակարգը: Բայց բոլոր դեպքերում փաստ է, որ չնայած համակարգից հսկայական դժգոհությանը, հասարակությանը մի ներքին հոգեբանական հզոր հանգամանք հետ է պահում այդ համակարգի դեմ արմատական քայլերից և գործողություններից` ստիպելով կամ օգնելով հանրությանը հանդուրժել դժգոհություն հարուցող այդ համակարգը: Թերևս այդպիսի դեպքերի համար է հայտնի խոսքը, որ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որ ունի: Խոսքն, իհարկե, բացարձակապես բոլորի մասին չէ:

Հայաստանի հասարակությունում կան շերտեր, լայն շերտեր, տասնյակ հազարների հասնող շերտեր, որոնք ամենևին էլ արժեքային նույնականության տիրույթում չեն իշխող վերնախավի հետ: Բայց քանի դեռ իշխողը ներկայիս վերնախավն է, նշանակում է` հակառակ արժեքային, արժեհամակարգային և աշխարհայացքային բևեռը բավական թույլ է կամ փոքրաքանակ, որպեսզի կարողանա Հայաստանում իրականացնել համակարգային որակական փոփոխություններ: Ի վերջո, պետք չէ բացառել դեպքերը, երբ արժեհամակարգային այլընտրանքային բևեռում գտնվողների զգալի մասը կեղծում է և միայն ֆիզիկապես է գտնվում այդ բևեռում, իսկ հոգևոր-արժեքային, մտավոր առումով նույնական է վերնախավի հետ:

Ակնհայտ է կարծես, որ իշխող վերնախավի և նրան հակադիր արժեքային բևեռի միջև բացահայտ կամ քողարկված պայքար է ընթանում հասարակության այն մասի համար, որը մի կողմից իշխանության հետ գտնվում է արժեքային և աշխարհայացքային նույնականության մեջ, մյուս կողմից, սակայն, խիստ դժգոհ է այդ վերնախավի գործունեությունից և նույնիսկ առկայությունից: Հասարակության այդ մասի համար պայքարում ուժերը իսկապես անհավասար են, քանի որ իշխանության ձեռքին է մի կարևոր լծակ, որը, ի դեպ, իշխող վերնախավերը կիրառել են առնվազն տասնամյակներ շարունակ, եթե չխոսենք հարյուրամյակների մասին: Դա կառավարման լծակն է, երբ վերնախավը կամ վերնախավերը սահմանել են կյանքի կանոնները:

Այդ կանոնները սահմանվել են այնպես, որ հասարակության զգալի մասի համար ավելի հեշտ է եղել ապրել անմարդկային, թող ներվի բառի կոպտությունը` անասնական բնազդներին տուրք տալով, այդ նկարագրության տիրույթում գտնվող` մեղմից մինչև շատ կոպիտ դրսևորումներով հանդերձ: Տարբեր հասարակարգերում, տարբեր քաղաքական և տնտեսական իրավիճակներում, բայց գրեթե միևնույն մթնոլորտում էլ ձևավորվել և կարծրացել է հասարակության այդօրինակ հոգեկերտվածքը և արժեհամակարգը: Ի հակադրություն իշխող վերնախավի, որը գրեթե միշտ տուրք է տվել հասարակության հենց այդ բնազդներին, ինչը հարաբերականորեն հեշտացրել է հասարակության վրա իշխանության հարատևություն ապահովելու խնդրի լուծումը, արժեքային այլ, ավելի արդիական ու որակապես ավելի մարդկային արժեքների կրող շերտերը պարբերաբար փորձել են պայքարել իրավիճակը փոխելու և հանրության մտածողությունը դեպի նոր արժեքներ թեքելու համար:

Բայց, դժբախտաբար, հայ ժողովրդի պատմությունը չունի կամ գրեթե չունի այդօրինակ փորձերի հաջողված դեպքեր: Կյանքը միշտ եղել է ավելի ուժեղ, առօրյան միշտ եղել է ավելի թելադրող, և նույնիսկ այն պահերին, երբ թվացել է, որ հասարակական մտածողության մեջ կատարվել է ցանկալի և ճակատագրական բեկումը, «անիվը» հետ է շրջվել: Բնականաբար, այդ ամենը եղել է ոչ առանց իշխող վերնախավի «օգնության», որը հնարավոր ու անհնար, թույլատրելի և հիմնականում, իհարկե, անթույլատրելի ամեն ինչ արել է, նոր արժեքների տոտալ հաղթանակ թույլ չտալու համար: Ուրեմն` ի՞նչ է պետք հակադրել վերնախավի այդ մարտավարությանը, ի՞նչն է լինելու «պարտադրված կյանքից» ավելի ուժեղ, որպեսզի արժեհամակարգային սահմանների փոփոխության վճռորոշ պահին «անիվը» հետ չշրջվի և «կյանքը» չհաղթի ապագային: Դրա պատասխանը որոնելիս ակնհայտ է, որ խնդիրը հանգում է վերնախավերի պայքարի: Այսինքն` պետք է ձևավորվի իշխող վերնախավին արժեքային համակարգով և աշխարհայացքով անկեղծորեն, հիմնովին հակառակ վերնախավ, որն էլ թերևս կլինի համակարգային փոփոխության առաջին քայլը, թեև իհարկե ոչ բավարար քայլը, քանի որ դրանից հետո այդ վերնախավը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել ոչ միայն արժեհամակարգային տարբերություն ունեցող կյանքի մոդելը, այլ նաև այդ մոդելի կենսունակության շոշափելի հավաստումներ:

Ոչ թե հասարակության, այլ վերնախավերի իրական, անկեղծ արժեհամակարգը և որակն է որոշելու Հայաստանի ապագան, փոխելու Հայաստանի կյանքը: Հասարակությանը փոխելու ճանապարհն, իհարկե, կարող է լինել վերնախավերի միջև պայքարի մարտավարության տարբերակներից մեկը: Բայց այդ դեպքում, սովորաբար, պայքարը սկսում է մի վերնախավ, այն շարունակելու համար պետք է գալիս մյուսը, իսկ ավարտելու համար պահանջվում է երրորդը` զուտ ֆիզիկական իմաստով, քանի որ մարտավարության այդ տարբերակը պահանջում է շատ երկար ժամանակ: Ամբողջ խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը իր պատմության մի քանի հազար տարիների ընթացքում հազիվ է խելքը գլխին, արդիական և մրցունակ մի երկու վերնախավ ունեցել, ու խիստ կասկածելի է, որ ևս մի երկուսն ունենալու համար չի պահանջվի ևս մի քանի հազար տարի: Իսկ ժամանակը ապագայում շատ ավելի սեղմ ժամկետներով է չափվում, քան անցյալում էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում