Sunday, 26 07 2026
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Եթե օրենքով չպատժվեն, բնությունն իրենց կպատժի միանշանակ. Էջմիածնի նախկին քաղաքապետ

ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ  Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդպես էլ չի հիմնավորվել Ա. Թումանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի կամ որևէ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը, փոխարենն ապացույցներ են ձեռք բերվել Ա. Թումանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, առաջադրվել են մեղադրանքներ։

Հիշեցնենք. ընտրություններից մեկ օր առաջ երկու թեկնածուների՝ Կարեն Գրիգորյանի ու Արթուր Թումանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի արդյունքում  տուժել էին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և Էջմիածնի նախկին քաղաքապետի եղբորորդի Ստեփան Աբգարյանը:

Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 17-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայրը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ներկայացված  բոլոր 4 ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապացույցներ ձեռք չեն բերվել Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես Կարեն Գրիգորյանի, այնպես էլ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքի վերաբերյալ։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում՝ թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել են ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա. Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս. Աբգարյանին՝ թեթև մարմնական վնաս։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը նախ նշեց, որ Քննչական կոմիտեի  հաղորդագրությունը անակնկալ չէր, պարզ էր, որ նման որոշում պիտի կայացնեին, քանի որ որևէ ապացույց չկար: Ինչ մահափորձի մասին է խոսքը, երբ, ըստ նրա, իր եղբորորդին երբեք զենք վերցրած չկար:  Նա նշեց, որ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպով կանխվեց քաղաքում հնարավոր փոփոխությունը. «Բոլորը գիտեն այդ մասին՝ ընդդիմության երկու թեկնածուներ կային, որոնք գնացին հիվանդանոց իրենց պրոբլեմներով, ընտրություններին չմասնակցեցին»:

Նա նշեց, որ եղբորորդին հարվածներից հետո գիշերները ուժեղ գլխացավեր է ունենում:

Ըստ նրա՝ կարևոր չէ, թե որտեղ է դատական գործընթացը լինելու՝ Երևանում, թե Էջմիածնում, կարևորը արդարադատությունն է. «Ինձ թվում է՝ դա կապ չունի, ժամանակը ամեն ինչ բերում է իր տեղը, ամեն ինչ ժամանակավոր է, պետք է մարդը այնպես գործի, որ հետո իր արածների համար պատասխան չտա»:

Դիտարկմանը՝ փորձե՞լ է որպես հորեղբայր հասկանալ, թե այդ ուշ ժամին ինչ հարցեր էին պարզաբանելու, նշեց. «Չէ, չեմ խառնվում, ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Հարցին՝ կարծում եք  մեղավորները կպատժվե՞ն, ասաց. «Եթե օրենքով չպատժվեն, բնությունն իրենց կպատժի միանշանակ»:

Արդյոք դատարան կկանչվի՞ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, նա նշեց, որ  դա չէ կարևորը. ժամանակը գալու է, և բոլորն էլ պատասխան են տալու իրենց արածների համար: «Ամեն մեկն իր արածի համար պատասխան պետք է տա»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում