Tuesday, 28 07 2026
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները

Լոռիում ամուսինը կնոջը ծնողական իրավունքից զրկելու նիստից առաջ դաժան ծեծի է ենթարկել վերջինիս

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արման Ղ.-ի գործի դատական քննությունը:

35-ամյա Արմանը մեղադրվում էր տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմանի խնամքին երեք երեխա կա: Նրա կինը հեռացել է նրանից ու բնակվել է առանձին:

4 տարեկան որդուն իր խնամքին չթողնելու պատճառով Արմանը լարված հարաբերությունների մեջ է եղել կնոջ հետ:

2016 թվականի հունիսի 30-ին նա քաղաքացիական դատավարության կարգով դիմել է դատարան՝ ամուսնալուծության, 3 անչափահաս երեխաների բնակության վայրի որոշման ու կնոջը ծնողական իրավունքներից զրկելու պահանջով:

Երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանների ուսումնասիրության կապակցությամբ խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի կողմից նշանակվել է նիստ, որին Արմանի կինը չորսամյա որդուն չի տարել:

2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ի սահմաններում հիշյալ նիստի հետ կապված՝ Արման Ղ.-ն քաղաքապետարանի շենքում զայրացել է կնոջ վրա, ձեռքով հարվածել է կնոջ գլխի ձախ հատվածին, դեմքին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ դեմքի արյունազեղումների, ձախ այտոսկրի և հայմորյան ծոցի առաջնային պատի փակ կոտրվածքների, գլխուղեղի ցնցման ձևով:

Առաջադրված մեղադրանքում Արման Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արման Ղ.-ի խնամքին երեք անչափահաս երեխաներ կան, որոնցից մեկը փաստացի բնակվում է հոր հետ, տուժող կինը փաստացի բաժանված է Արմանից: Վերջինս ընդունել է տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը՝ 87 հազար դրամի չափով:

Արման Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում