«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ իրաքյան բանակը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջոկատներին դուրս է մղել Մոսուլի ռազմավարական կարևորության շրջաններից։
Գիշերային գործողության արդյունքում իրաքյան զորքերը գրավել ե Մուտանա բլրապատ թաղամասը՝ ապահովելով վերահսկողություն այն բարձունքների հանդեպ, որոնցից բացվում է քաղաքի համայնապատկերը։
Իրաքյան բանակը քրդական Փեշմերգայի, արաբական սուննի ցեղերի ու շիա աշխարհազորայինների հետ Մոսուլի գրոհը սկսել է նախորդ տարվա հոկտեմբերի վերջից։ Դրան աջակցել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի մարտական ինքնաթիռներն ու խորհրդականները։
Ներկա դրությամբ հաջողվել է ազատագրել Մոսուլի արևելյան հատվածի 2/3-ը։ Ընդգծվում է, որ իրաքցի զինվորականներն առաջին անգամ են կիրառել գիշերային տեսանելիության սարքեր գիշերային ժամերին ռազմական գործողություն իրականացնելու համար։







































