«Առաջին լրատվական»- զրուցակիցն է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:
–Պարոն Սաղաթելյան, քաղաքական ուժերն այս նախընտրական շրջանում պատրաստվում են ընտրությունների, մի դաշինքի ստեղծման մասին արդեն հայտնի դարձավ, հրապարակումներ են լինում նաև մեկ այլ դաշինքի մասին. ի՞նչ կարծիք ունեք քաղքական դաշտի և ընդդիմության այս համախմբման հետ կապված:
-Դեռևս աջաբսանդալ կանվանեմ, բայց լավ է, ուրախ եմ, որ ինչ-որ կերպ, չնայած մութ, անտեսանելի կերպով է, բայց ես ուրախ եմ, որ միավորվում են, արդյունքն ավելի մեծ կլինի, որովհետև իրենց գաղափարի, իրենց շահերի համար պայքարողները կշատանան, պառակտված չեն, էլ ցախավել չեն, արդեն սկսում են միավորվել:
-Բայց մեկ միասնական ընդդիմություն չկա ՀՀԿ-ի դեմ: Մի դաշինքը կա, մեկը պետք է ձևավորվի, ամեն դեպքում երկու ուժերի միջև չի լինելու պայքարը:
-Մի՛ շտապեք, դա էլ կլինի: Առայժմ Մոսկվան և ՀՀԿ-ն են դաշտը կարգավորում, բայց ինձ թվում է, որ սահմանից դուրս կգա, ՀՀԿ-ն կկորցնի իր դիրքերը, աժիոտաժ կլինի, այդ ժամանակ կծնվի իրական, նոր դաշինք, որն ավելի մեծ հնարավորություններ կստանա արդար ընտրություններին մասնակցելու և թույլ չտալու, որ գործող իշխանություններն էլի գողանան ձայները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































