Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

ՀՀԿ-ն որևէ ուժի հետ դաշինք չի կազմի. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակացական, ներքաղքական հարցեր, նախագահը ներկայացրել է Արցախի հանրապետություն այցի արդյունքները: «Զինված ուժերի մարտունակությունը բավականին բարձր է, հսկայակածավալ աշխատանք է կատարվել առաջին գծում և՛ տեխնիկական, և՛ մարտավարական, և, կարծում եմ՝ կարևորագույն դասերը քաղվել են»,-նշեց Է. Շարմազանովը:

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի ու քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Շարմազանովը պատասխանեց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի. «Չեմ կարծում, որ խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ են սպասվում: Խորհրդում բնականաբար կլինեն նաև փոփոխություններ: Խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Կարապետյանն է: Նախընտրական գործընթացների հետ կապված ոչ մի հարց չենք քննարկել: Բնականաբար դաշինքի հարց էլ չենք քննարկել»:
Շարմազանովի խոսքով՝  ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով: «Մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ականներից, այլև այն քաղաքական ու հասարակական միավորներից, «ովքեր տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»:

ՀՀԿ խոսնակը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում