Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ PKK-ի դեմ պայքարում ձեռնարկվելու են նաև միջազգային միջոցներ։
Նրա խոսքերով՝ դիտարկվելու են նոր միջոցներ, որոնցից մեկը լինելու է ահաբեկիչներին աջակցողներին քաղաքացիությունից զրկելը.
«Մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ներառյալ արտերկրում բնակվող և PKK-ին ակտիվորեն աջակցող մեր քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու համար։
Մենք հետևում ենք այդ ամենին։ Եթե PKK-ը թուրքմենների համար սպառնալիք ներկայացնի Թել Աֆարի շրջանում (Մոսուլի մոտ), ապա թուրքական բանակը կհարվածի։ Մենք նախապատրաստություն ենք իրականացրել և կարող ենք առանց վարանելու ամեն պահի հարվածել»։
Չավուշօղլուն հավելել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Էլ-Բաբի գրավումից հետո իրենց հաջորդ թիրախում կլինի Մանբիջը։








































