Monday, 27 07 2026
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության

Մշակույթի գործիչները կարևորում են Հայաստանի և Արցախի միասնականությունը

Մշակույթի գործիչները բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցն ու Հայաստանի և Արցախի նախագահների հետ հանդիպումները: Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նշեց, որ առաջնահերթ կցանկանա իր գովեստի խոսքերն ուղղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` շատ լավ և հետաքրքիր կազմակերպված մտահղացման համար: Ամենից շատ նա տպավորված էր զինվորների հետ հանդիպումից:

«Իսկապես նրանց աչքերում փայլ տեսա: Այդպիսի շփումները շատ կարևոր են զինվորների համար: Շատ կարևոր էին հանդիպումները Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Շատ հետաքրքիր և մանրամասն հանդիպում է տեղի ունեցել: Մեր առաջարկներն արեցինք, իրենցը` լսեցինք»,- ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը` հույս հայտնելով, որ ավելի հաճախակի կլինեն Հայաստանի և Արցախի մշակութային գործիչների միջև նմանատիպ հանդիպումները:

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանում ստեղծագործական միությունների մեջ Գրողների միությունը առայժմ միակն է, որի անդամներն են նաև Արցախի գրողները և որ իրենք այս առումով տարբերություն չեն տեսնում` Արցախ թե Հայաստան: ՀՀ գրողների միության նախագահի համար հանդիպումները կարևոր էին, քանի որ քննարկվել են մի շարք հարցեր: Հանդիպումների ժամանակ նաև բարձրացրել են Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապին վերաբերվող հարցեր:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ապրում ենք երեք տարբեր իրավիճակներում և այս խնդիրը մեզանում լուրջ քննարկման չի ենթարկվում: Արցախում հատկապես քառօրյա պատերազմից հետո լարվածության մակարդակը բարձր է: Մարդիկ ապրում են` զգալով, որ պատերազմն իրենցից շատ հեռու չէ: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միավորելու մի ճանապարհ ունենք, այն է` մշակույթը, որը պետք է տարածել բոլոր միջոցներով»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը`ևս մեկ անգամ ընդգծելով, որ մենք բոլոր պարամետրերով պետք է կարողանանք աշխարհի հետ խոսել, մանավանդ մշակույ թի լեզվով, որը դարերով եղել է հայ ժողովրդի անձնագիրը:

Միլիտոնյանը նաև առաջարկել է, որ 2017 թվականը հայտարարվի գրականության տարի, որի համար ծրագիրն արդեն ներկայացվել է մշակույթի նախարարություն, որի մեջ նաև կներառվեն Արցախի և Սփյուռքի մշակույթային դաշտերը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նույնպես ուրախ է այս նախաձեռնության համար: Նրա խոսքով` այն լավ առիթ էր ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գործընկերների հետ հանդիպումներ ունենալու և շփվելու համար: Մկրտչյանի ներկայացմամբ` իրենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում իմացան մի շատ կարևոր բան, որ վերջին շրջանում Արցախի բնակչությունը, թեև փոքր թվով, բայց` աճել է:

«Արցախի մշակույթի պալատը տարվա մեջ առնվազն 3 հարյուր միջոցառում է անցկացնում: Այսինքն` մշակութային իրադարձությունների պակաս չկա: Հարցն այն է` ինչ մեխանիզմներ գտնել, որ տեղում պրոֆեսիոնալներն աճեն, հարստանան և կարողանան իրենց արտադրանքը դուրս տանել: Այսօր արցախցին ունի հստակ խնդիր` նա չի կարողանում իր մշակույթը տարածել»,- նշեց համազգային թատրոնի տնօրենը` հավելելով, որ Բակո Սահակյանի հետ երկար խոսեցին այն թեմայով, թե ինչպես են մեր հարևանները խոչընդոտում այն արցախցի երիտասարդներին, ովքեր զբաղվում են մշակույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում