Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի ՍԴ-ը Իգոր Դոդոնին ճանաչել է որպես երկրի նախագահ։ ՍԴ-ը մերժել է նախագահական ընտրություններում Դոդոնի մրցակից Մայա Սանդուի բողոքը։
Նա պնդում էր, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել է արտերկրում ընտրատեղամասերի անբավարար քանակը և արտերկրում մի շարք ընտրատեղամասերում քվեաթերթիկների պակասը։
Դատավորները եզրակացրել են, որ քվեարկության ժամանակ հայտարարված խախտումները չեն ազդել քվեարկության ելքի վրա։ Նոյեմբերի 14-ին Մոլդովայի ԿԸՀ-ը Դոդոնին պաշտոնապես ճանաչել է որպես երկրորդ փուլի քվեարկության հաղթող։
Նույն օրը Դոդոնը դիմել էր Սանդուին՝ կոչ անելով չթեժացնել իրավիճակը։ Սանդուն հայտարարել էր, թե նախագահական ընտրությունները վատ կազմակերպված են եղել։












































