Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

webtv.am-ի թիմը նախաձեռնում է դերասանուհի Դոնարա Մկրտչյանի շիրիմի ամբողջական բարեկարգումը (լուսանկարներ)

Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցի օգտատերերից Լիլիթ Ումրշատյանը տարածել էր հայ բեմի և կինոյի ամենապայծառ դեմքերից մեկի, տաղանդավոր դերասանուհու, հայ կինոյում և թատրոնում բազում անկրկնելի կերպարներ կերտած արտիստուհու, հայ հանճարեղ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի առաջին տիկնոջ, Դոնարա Մկրտչյանի լքված շիրիմի լուսանկարը:

Շնորհակալություն հայտնելով Լիլիթին խնդիրը բարձրացնելու համար, webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության թիմը նախաձեռնում է Դոնարա Մկրտչյանի շիրիմի ամբողջական բարեկարգումը և շիրմաքարի տեղադրումը, որին վստահ ենք, կաջակցեն մեր շատ հայրենակիցներ Հայաստանից և սփյուռքից, գործարարներ, արվեստի և մշակույթի ճշմարիտ նվիրյալներ:

Մեր ներկայացուցիչներն արդեն եղել են գերեզմանատանը, փաստաթղթային ճշգրտումներով համոզվել, որ լքված գերեզմանոցում թաղված է Դոնարա Մկրտչյանը, գերեզմանատան տնօրինության հետ քննարկել են Դոնարա Մկրտչյանի գերեզմանոցի ամբողջական բարեկարգման և շիրմաքարի տեղադրման մոտավոր ծախսերը, որը կկազմի մոտ 2.500.000 ՀՀ դրամ:

Բանակցություններ են տարվել նաև մեր լավագույն արվեստագետներից ոմանց հետ՝ Դոնարա Մկրտչյանի հուշաքարը նախագծելու խնդրով: Համապատասխան գումարը հավաքագրելուց հետո անպայման կհայտարարվի դրա մասին և անմիջապես կսկսվի աշխատանքների իրագործումը:

Բարերարների ցանկության դեպքում նրանց անունները կթողնվեն փոքրիկ հուշատախտակի վրա:

Դերասանուհու շիրիմն ամբողջությամբ բարեկարգելուց հետո կկատարվի համապատասխան արարողություն:

Դոնարա Մկրտչյանը ոչ միայն կարճ արտիստական կյանք ապրած ու հայ մշակույթի մեջ առանձնացած դերասանուհի է, ոչ միայն բազմաթիվ տաղանդավոր կերպարներ է կերտել հայ կինոյում ու թատրոնում, այլ նաև հայ հանճարներից Մհեր Մկրտչյանի առաջին կինն է, ով իր կյանքի գրեթե քսան տարին անցկացրեց Սևանի հոգեբուժարանում և մահացավ՝ անտեղյակ լինելով իր ընտանիքի դաժան ճակատագրի պատմությանը:

Այն, որ Դոնարա Մկրտչյանի շիրիմը լքված է, խոսում է մեր մշակութային քաղաքականության մասին, այն արժեհամակարգի մասին, որ իշխող է այսօր, բայց մենք ունենք նաև հասարակություն, որն իր փոքրիկ աջակցությամբ կարող է գոնե այս պարագայում արժանին մատուցել տաղանդավոր դերասանուհուն:

Հաշիվը բացված է Զարգացման Հայկական բանկում:
Հաշվեհամարներն են՝
ՀՀ դրամով՝ 1810004369880400
ԱՄՆ դոլարով՝ 1810004369880101
Եվրոյով՝ 1810004369880150
ՌԴ ռուբլով՝ 1810004369880158
Webtv.am Հեռ. 091 27 07 76

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում