Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Պաշտպանության նախարարը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվա միջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՜

Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները, Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում ամբողջական տեղեկատվություն փոխանցել հասարակությանը թե՛ քննարկվող նախաձեռնության, և թե՛ զինված ուժերին վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներն ու առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղությունները, անդրադարձել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին: Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև զինված ու ժերում իրականացվող աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել «Ազգ-բանակ» գաղափարախոսության դրույթները: Ընդգծելով, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում հասարակության կամ պետության ռազմականացմանը, ավելին` «Ազգ-բանակը» դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն, Վիգեն Սարգսյանը նշել է, որ միայն բանակի ներուժի լիարժեք օգտագործմամբ` տնտեսության, սոցիալական, հասարակական, կրթական, գիտական և այլ ասպարեզների ներդաշնակ փոխգործակցությամբ է պայմանավորված նաև զինված ուժերի մարտունակությունը և պետության անվտանգության ապահովումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում