Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հետաձգվո՞ւմ է արդյոք մեր մահը

Արևմտյան ԶԼՄ-ների սեփականատերերի փոփոխություններից զերծ չմնացին նաև արտադրության հսկաները: Անցյալ ուրբաթ օրը փոխվեց Boston Globe-ի սեփականատերը, երկուշաբթի հայտարարվեց The Washington Post-ի վաճառքի մասին: Այս գործարքներն ինձ և, վստահ եմ, հայաստանցի իմ գործընկերներին առիթ են տվել մտածելու՝ հետաձգվո՞ւմ է արդյոք Հայաստանում տպագիր մամուլի մահը: Ե՛վ այո, և՛ ոչ։ Չեմ ուզում կանգ առնել հայաստանյան տպագիր մամուլի շուկայի առանձնահատկությունների վրա: Ես առանձնապես լավատես չեմ այս առումով: Սակայն ուշի-ուշով հետևում եմ մասնավորապես ամերիկյան մամուլի շուկայում վերջին օրերի ֆունդամենտալ փոփոխություններին: Հայտնի հրատարակչությունների նոր տերերը հաջողակ գործարարներ են: Նշանակո՞ւմ է արդյոք, որ տպագիր մամուլի՝ վաղուց նախանշված մահը հետաձգվում է:

Թերթերն էժանանում են, և այդ շուկայում աշխատելն ավելի դժվար է դառնում: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, մեդիաբիզնեսն արագ փոխում է ուրվագիծը: Նախկինում, երբ այն եկամտաբեր էր, մեդիամագնատները անսահման հզորության մարմնացում էին համարվում: Թերթային արտադրության նախահայր Ուիլյամ Հըրսթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր: Այսօր անգամ Ռուպերտ Մերդոկն է Forbes-ի առաջին հարյուրյակի վերջին հորիզոնականներում խարխափում: Այս կամ այն թերթին սերնդեսերունդ տիրող ընտանիքներն այսօր վաճառում են դրանք: Ընտանիքը, որին պատկանում էր The Washington Post թերթը, հետևեց The Los Angeles Times-ի և The Wall Street Journal-ի դինաստիաների օրինակին:

Մեդիահոլդինգի սեփականատերերին այլևս ուրիշ ճյուղեր են հետաքրքրում: Նոր սեփականատերերը հաջողակ գործարարներ են: ԶԼՄ-ները նրանց համար առաջին հերթին ինքնահաստատման միջոց են: Որքան դժվար է դառնում մեդիայի ոլորտում վաստակելը, այնքան ավելի շատ են հիմքերը՝ մտածելու, որ սեփականատերերին առաջ են մղում այլ մոտիվներ: Հեղինակավոր լրատվամիջոց ձեռք բերելը հեղինակավոր առաքելություն և սոցիալական պատասխանատվություն է դիտվում:

Երբ պարբերականի գնորդն իրեն դրսևորում է ոչ այնքան որպես գործարար, որքան որպես բարեգործ, նրա անձնական որակներից շատ բան է կախված լինում: Ազդեցությունն, ամեն դեպքում, հզոր ուժ է։

 

Հեղինակը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում