Մշակման փուլում են գտնվում մի շարք հեռանկարային նախագծեր, որոնք կարող են իրականացվել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» հայեցակարգի և Եվրասիական տնտեսական միության զուգորդման շրջանակներում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին, հայտարարել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Եթե խոսենք այս երկու մոտեցումների զուգորդման մասին, ապա դրա ուղղակի արտահայտությունը կարող են լինել այն նախագծերը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության և ՌԴ-ի տարածքով Չինաստանից դեպի Արևեմտյան Եվրոպա բեռների փոխադրման հետ»,-ասել Է նա:
Մեդվեդևի խոսքով՝ տրանսպորտային այդ միջանցքները, լոգիստիկայի ստեղծումը բացառիկ ու հետաքրքիր թեմաներ են, ուստի մշակման փուլում են մի շարք հետաքրքիր գաղափարներ։








































