Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Գյուղատնտեսության մեջ նոր ծրագրերի մշակման գործում հարկավոր է ներգրավել մասնավոր հատվածին. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են ՀՀ-ում կոոպերատիվների զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը խորհրդի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Ինչպես տեղյակ եք, արդեն հաստատվել է կառավարության նոր ծրագիրը, որի շրջանակներում պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի առաջիկայում արդեն իսկ արդյունքներ ունենանք: Մենք արդեն սկսել ենք աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, և մեզ համար շատ օգտակար կլինեն ձեր առաջարկություններն ու գաղափարները այդ ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ», – ողջունելով խորհրդի անդամներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում հարկավոր է ներգրավվել նաև մասնավոր հատվածին, քանի որ միայն պետական ներդրումները բավարար չեն ոլորտի բազմակողմանի զարգացման համար:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՀԱԱՀ «Ագրոբիզնես և շուկայաբանություն» ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանն իր զեկույցում առաջարկություններ է ներկայացրել ՀՀ-ում կոոպերատիվների զարգացման ծրագրի մշակման վերաբերյալ: Հրաչիկ Ջավադյանը մասնավորապես նշել է, որ կոոպերացումը շարունակական և տնտեսական կարևոր գործընթաց է, որի կայունության ապահովմանն ու աջակցությանը ներկայումս ուղղված է պետության նպատակային քաղաքականությունը, որի արդյունավետությունը պայմանավորվ ած կլինի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման ծրագրի հիմնավորված մշակմամբ ու հետևողական իրականացմամբ: Զեկուցողը հանդես է եկել ծրագրի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկներով, այդ թվում՝ բազմակողմանի վերլուծություն իրականացնել կազմակերպված կոոպերատիվների և նոր կոոպերատիվների կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ, յուրաքանչյուր մարզի մասնագիտացմանը համապատասխան ընտրել և պետական աջակցությամբ ստեղծել 2 կոոպերատիվներ՝ դրանք դարձնելով ցուցադրական կենտրոններ, դոնոր կազմակերպությունների միջոցով տրամադր վող միջոցներն (դրամաշնորհները) առաջնահերթ ուղղվել կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման ներքին շեմի քվոտաների սահմանման, պետական երաշխավորված պատվերների տրամադրման, պայմանագրային հարաբերություններում պարտականությունների և պատասխանատվության դրույթների հստակեցման միջոցով նպաստել վստահության ուժեղացմանը և գյուղատնտեսական կոոպերատիվների շահագրգռվածության բարձրացմանը և այլն:

Ի հավելումն վերը նշվածի` նախարար Իգնատի Առաքելյանն իր հերթին Հայաստանում կոոպերացիայի զարգացման հարցում կարևորել է խնդրի դիտարկումը արտադրությունից մինչև իրացում արժեշղթայի մեջ` շեշտելով, որ միայն ամբողջական արժեշղթայի առկայության դեպքում կոոպերացիայի ոլորտում կարելի է հասնել շոշափելի արդյունքների:

Լսելով և քննարկելով հնչեցված հարցերը` օրակարգի առաջին հարցի մասով որոշում է կայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գրավոր առաջարկություններ ներկայացնել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հավանություն տալ խորհրդի անդամ Արշալույս Թարվերդյանի առաջարկին` ՀՀ-ում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խորհրդի շահագրգիռ անդամների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ լայնածավալ քննարկում կազմ ակերպելու վերաբերյալ:

Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ-ում օրգանական շուկայի ներկա իրավիճակին, խնդիրներին ու հնարավորություններին, որոնց շուրջ զեկույցով հանդես է եկել «Էկո Գլոբ» ՀԿ նախագահ Նունե Դարբինյանը: Տիկին Դարբինյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում արտադրվող օրգանական գյուղմթերքը մրցակցային է արտերկրի շուկայում, ունի արտահանման լայն հնարավորություններ, սակայն այսօր ծավալները շատ փոքր են, առաջարկը հետ է մնում պահանջարկից, ոլորտը զարգանում է ինքնաբուխ կերպով, որտեղ հիմնական շոգեքարշները մասնավոր ընկերություններն են` օրգանական գյուղատնտեսության ընդլայնման հարցում կարևորելով պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության հարցը: Զեկուցողը անդրադարձել է նաև սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին, ինչպես նաև հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես առաջարկվել է մշակել Օրգանական գյուղատնտեսության ազգային պլան՝ ճյուղի զարգացման քաղաքականության համակարգված կիրարկումն ապահովելու համար, անցկացնել մարքետինգային ուսումնասիրություններ հայկական օրգանական ապրանքները արտահանելու ուղղությամբ, վերանայել ազգային օրգանական օրենսդրությունը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում