Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Արդարադատության այնպիսի ծրագիր է պետք, որ ծուռ նայելու համար չկրակեն. Թևան Պողոսյանը՝ կառավարության ծրագրի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագիրը: Ծրագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վարչապետին հարց ուղղեց, թե ինչու է ծրագրում բացակայում «հանրային շահ» բառակապակցությունը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարարեց վարչապետի պատասխանը, թե ոչ, և թե իր կարծիքով՝ ինչու ծրագրում չկա այդ ձևակերպումը, նշեց. «Թե ինչու չկա այդ ձևավկերպումը, դժվարանում եմ ասել: Իսկ վարչապետը պատասխանեց, որ եթե համարում եք, որ այդ ձևակերպումը ծրագրի ինչ-որ հատվածում պետք է նշվի, առաջարկեք: Դրանից հետո ելույթիս մեջ պարզաբանեցի, թե ինչու եմ այդ խնդիրը բարձրացնում:

Զարգացած երկրներում հեշտությամբ ընկալվում է, որ հանրային շահի վրա է հիմնված պետություն- մասնավոր համագործակցությունը: Սակայն այդ երկրներում յուրահատուկ իրավիճակ չի ձևավորվել, որը մեր երկրում առկա է: Ես հիշեցրեցի, որ մեզ մոտ շատ ժամանակ իրականում մասնավորը ինչ-որ ցանկություններ է ունենում, գալիս, ներկայացնում է կառավարությանը, պայմանավորվում են, ներկայացնում են, որ դա հույժ կարևոր է պետության, կառավարության կամ հանրային խնդիրների լուծման համար, մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ պուրակ քանդվում, շենք է կառուցվում, կամ մի քանի տներ քանդվում և բարձրահարկ շենք է կառուցվում, և դա ներկյացվում  է որպես շատ կարևոր նախաձեռնություն»:

Թ. Պողոսյանը կառավարության ծրագրի վերաբերյալ ներկայացրեց իր այլ դիտարկումներ ևս, մասնավորապես արդարադատության վերաբերյալ նշեց. «Այնպիսի ծրագիր է պետք, որ ծուռ նայելու համար չկրակեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում