Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Գրողների միությունը ինձնից հետո սոդոմ-գոմորի կվերածվի, քանի դեռ Աբգար Ափինյանը կա

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ինչ հարցերի պատասխան տվեց հուլիսի 27-ին ՀԳՄ 16-րդ արտահերթ համագումարը: Թե ինչու արտահերթ համագումար, Լևոն Անանյանը մեկնաբանեց՝ հասունացել էին մի շարք հարցեր և խնդիրներ, որոնք լուծում էին պահանջում:

Գրողների միության համագումարն իր անհամաձայնությունն է հայտնել ստեղծագործական միությունները ՀԿ-ների կարգավիճակում ամրագրելուն և վերահաստատել իր վճռականությունը՝ պայքարել ստեղծագործական միությունների օրենքի վերականգնման համար: Համագումարը նաև քննարկեց և հաստատեց ՀԳՄ նոր կանոնադրությունը՝ գործելու օրինական դաշտում, միաժամանակ՝ քննարկելու այն նոր դրույթները, որոնք նախատեսվում են ՀՀ Ազգային ժողովի՝ ՀԿ-ների օրենքի աշնանային նախատեսվող փոփոխություններում: Համագումարը նաև դրական գնահատեց և հավանության արժանացրեց գրական գործընթացը կազմակերպելու՝ ՀԳՄ նախագահության և ՀԳՄ նախագահի վարած քաղաքականությունը:

Համագումարում միաձայն չորրորդ անգամ Հայաստանի գրողների միության նախագահ ընտրվեց Լևոն Անանյանը: Խոսելով Միության կատարած աշխատանքներից՝ Լ. Անանյանը նշեց, որ առաջին անգամ համահայկական գրական համաժողով է հրավիրվել, ինչպես նաև օտարագիր հայ գրողների համաժողով, առաջին անգամ վերջապես, երկար ջանքեր գործադրելուց հետո, կարողացել և հրավիրել են պոեզիայի միջազգային փառատոն, հիմնել նոր տպարան, հրատարակչություն: Առաջին անգամ գիրք նվիրելու օր հայտարարվեց փետրվարի 19-ը՝ Թումանյանի ծննդյան օրը, սահմանվեց «Կանթեղ» մրցականը և այլն:

Մի՞թե ուրիշ որևէ մեկը չկար հինգ հարյուր անդամներից, որ արդեն չորրորդ անգամ Լևոն Անանյանն է ընտրվում: Պարզվում է՝ ՀԳՄ նախագահը ոչ մեկին չի համոզել. «Եթե դուք ինձնից հոգնել եք, ես էլ այնքան եմ հոգնել ձեզնից. խայտառակ, մաղձի, թույնի մթնոլորտ է»,- ասաց Լ. Անանյանը լրագրողներին՝ հարց տալով, թե ինչպես է ներկայացվում ճշմարտության հակառակ կողմը:

Լ. Անանյանի խոսքով՝ 500-ից 70-ը չեն մասնակցել նիստին, ինչը շատ նորմալ է: Նա նշեց իր կատարած աշխատանքները, թե ինչ են արել այս տարիների ընթացքում: Այնուհետև ընդգծեց, որ Միությունը իրենից հետո սոդոմ-գոմորի կվերածվի, քանի դեռ Աբգար Ափինյանը կա:

Լ. Անանյանը նշեց նաև, որ Գրողների միությունից հանրությունը ավելին է սպասում, որ այս կամ այն խնդրի վերաբերյալ կարծիք հայտնի, դատապարտի, սակայն Գրողների միությունը հինգ հարյուր հոգանոց մի կառույց է. «Պատկերացնո՞ւմ եք, Գրողների միությունը դատապարտի որևէ ակցիա, միասնական կարծիք ասի, մեր գրողները, Լևոն Խեչոյանը, մյուս տաղանդավոր գրողները իրենց անհատական կարծիքներն ասում են, ինչպե՞ս կարող եմ բոլորի անունից դատապարտեմ ուղեվարձի թանկացումը»,- ասաց նա՝ հավելելով, որ անհատական կարծիք կարելի է արտահայտել, բայց ոչ Միության անունից:

Անդրադառնալով վերջին շրջանում քաղաքացիական ակտիվությանը՝ նա նշեց, որ թեև ինքը թերահավատ էր, որ մեր երկրում քաղաքացիական հասարակության նմուշներ կլինեին, բայց այն, ինչ տեղի ունեցավ, ինքնաբուխ էր և ոչ պատվիրված, ոչ թե թելադրանքի տակ, ոչ թե քաղաքական շահի դիտանկյունից, այլ զուլալ դրսևորում, որի հետ, բարեբախտաբար, հաշվի նստեց կառավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում