Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը

Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը։ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային և հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև` կայուն աշխատաշուկայի ձևավորման համար:

Սոցիալական գործընկերությանը նվիրված 7-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, կրթության որակի բարելավման ճանապարով երիտասարդների ինտեգրման խթանումը աշխատաշուկա, ինչպես նաև Կրթական որակի բարձրացում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան թեմաները:

«Beeline-ն իր կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրեում առանցքային տեղ է հատկացնում երիտասարդներին և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն փոխել նրանց կյանքը դեպի ավելի լավը։ Վստահ եմ, որ միջազգային փորձի փոխանակման արդյունքում, ինչպես նաև կոնֆերանսի քննարկումների շնորհիվ կձևավորվի սոցիալական գործընկերության մի հարթակ, որը հիմք կհանդիսանա երիտասարդների սահուն ինտեգրմանը դեպի աշխատաշուկա։ Թույլ տվեք, շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը թվով 7-րդ ազգային կոնֆերանսն է կազմակերպում սոցիալական գործընկերության բնագավառում, որը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի ՀԳՀՄ անդամ Beeline-ը։ Նախ նշեմ, որ Beeline-ը, բոլոր կոնֆերանսներում հանդես է եկել որպես աջակից և երկրորդը նրանք մշտպես ներկայացնում են կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակն իրենց սեփական փորձի հիման վրա», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 120 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline-ը։

c3fa18686804beca76ac963470af8a44c7c764beff59efa1ecpimgpsh_fullsize_distr

6e834c6cc17a3ebcf06a6ddc3beb7cb9cb6bd8579eca53a699pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում