Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Մոսկվան Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը չի փոխանակի Ադրբեջանի աջակցության հետ. Պորտնիկով

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն հասկացել, որ իրենց ապագան կախված է երկու երկրների բարիդրացիական հարաբերություններից, Ղարաբաղյան հիմնախնդիրը կշարունակի մնալ քաղաքակրթական թակարդ, որից հայերն ու ադրբեջանցիները առայժմ ելք չունեն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ուկրաինացի հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ ասելով, թե Ղարաբաղյան հարցի լուծումը կախված է ոչ թե ռուս-ամերիկյան հարաբերություններից, այլ «տարածաշրջանային փոխըմբռնումից»:

Վերլուծաբանը Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության հեռանկարներ չի տեսնում՝ ասելով, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությունն արել է ավելի շատ քաղաքավարությունից ելնելով:

«Ես չեմ տեսնում առիթ, որը Մոսկվային կստիպի Հայաստանի նկատմամբ փաստացի վերահսկողությունը փոխանակել Ադրբեջանի աջակցության հետ»,- նշեց մեր զրուցակիցը:

– Պարոն Պորտնիկով, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր կարևոր ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովը Երևանում: ՀԱՊԿ-ի այդ նստաշրջանի արդյունքներով ընդունվեց ՀԱՊԿ Ռազմավարությունը մինչև 2025թ.: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Վասիլևի մեկնաբանությամբ՝ այդ փաստաթղթում կա մի կետ, ըստ որի՝ ՀԱՊԿ երկրները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը ճանաչում են որպես ազգային անվտանգության սպառնալիք: Երևանյան գագաթնաժողովը կարո՞ղ ենք գնահատել որպես Մոսկվայի փորձ՝ ՀԱՊԿ երկրներին, այդ թվում նաև Հայաստանին ներքաշելու Միացյալ Նահանգների/ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հակամարտության մեջ:

– Ես չէի գերագնահատի նմանատիպ հռչակագրերի նշանակությունը: Ինձ թվում է՝ ՀԱՊԿ անդամները պիտի գիտակցեն, որ սա կազմակերպություն է Ռուսաստանի շուրջ, և որ իրենք կախված են Ռուսաստանի արտաքին քաղաքականության տատանումներից՝ ներառյալ դիմակայությունը Արևմուտքի հետ: Դժվար թե հավելյալ փաստաթղթերը կարևոր լինեն այս համատեքստում:

– Իսկ կա՞ արդյոք իրական վտանգ, որ Հայաստանին կարող են ներքաշել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դիմակայության մեջ: Եթե՝ այո, ապա ինչպե՞ս կարող է Հայաստանը խուսափել դրանից, որովհետև Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, որակապես այլ բնույթի հարաբերություններ ունի և՛ Միացյալ Նահանգների, և՛ ՆԱՏՕ-ի հետ:

– Հայաստանը առանց այդ էլ լարված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի՝ իրեն սահմանակից միակ երկրի՝ Թուրքիայի հետ, և Ռուսաստանը չի ներքաշել նրան այդ հակամարտության մեջ: Թուրքիան է ՆԱՏՕ-ի միակ անդամը, որի հետ Հայաստանը կարող է ուղղակի առճակատման մեջ մտնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հակամարտության դեպքում: Հարցն այն չէ, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը խուսափել այդպիսի հակամարտությունից, այլ այն, թե արդյոք կուզենա՞ դրանից խուսափել:

– Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ը որպես անվտանգության համակարգ: Ձեր կարծիքով՝ այն կայացա՞ծ կառույց է և խաղո՞ւմ է արդյոք որևէ դեր անդամ պետությունների անվտանգության ամրապնդման գործում, թե՞ իրականում Ռուսաստանի քաղաքականության գործիքներից մեկն է:

– Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը առաջին հերթին Ռուսաստանի քաղաքականության գործիքն է: Ընդհանրապես Ռուսաստանը ցանկացած ինտեգրում ընկալում է որպես իր սեփական նկրտումների և շահերի բավարարման գործիք, իսկ հետխորհրդային գործընկերներին՝ որպես տարածքներ, որոնք այսպես թե այնպես իրեն՝ Ռուսաստանին են պատկանում:

– Սիրիայի հարցի շուրջ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայիս լարված հարաբերությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան կարգավորման և այդ գործընթացում այս երկու երկրների համագործակցության վրա: 

– Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է տիպիկ սառեցված հակամարտություն, և դրա լուծումը կախված է ոչ թե Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից, այլ տարածաշրջանային փոխըմբռնումից: Քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չեն հասկացել, որ իրենց ապագան կախված է իրենց բարիդրացիական հարաբերություններից, Ղարաբաղյան հակամարտությունը կմնա երկու երկրների քաղաքականությունը պայմանավորող կարևոր գործոն և տիպիկ քաղաքակրթական թակարդ, որից ես առայժմ ելք չեմ տեսնում ո՛չ հայերի և ո՛չ էլ ադրբեջանցիների համար:

– Ադրբեջանի նախագահը ռուսական գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում չի բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, բայց ավելացրել է, որ առայժմ իրենք կսպասեն ու կտեսնեն, թե ինչ միտումներ կլինեն այդ կառույցում: Որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական միությանը, և կապվա՞ծ էր արդյոք այս հայտարարությունը Ղարաբաղյան խնդրի հետ:

– Նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը ԵՏՄ մտնելու մասին ավելի շատ քաղաքավարության տուրք էին, քան իրական մտադրության արտահայտություն: Ես չեմ տեսնում այնպիսի հանգամանքներ, որոնց պարագայում Ադրբեջանը և Հայաստանը կհայտնվեն նույն միության մեջ: Եվ ես չեմ տեսնում առիթ, որը Մոսկվային կստիպի Հայաստանի նկատմամբ փաստացի վերահսկողությունը փոխանակել Ադրբեջանի աջակցության հետ: Հայաստանը կախված է Մոսկվայից քաղաքական, տնտեսական և վերջիվերջո՝ քաղաքակրթական գործոնների մի ամբողջ շարքով: Ադրբեջանը երբեք այդքան լուրջ կախվածության մեջ չի լինի Ռուսաստանից, հետևաբար փոխանակումը համարժեք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում