Tuesday, 28 07 2026
Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը
22:50
Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան
Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը
Տաջիկստանում խստացրել են հիջաբի և մորուքի նկատմամբ վերահսկողությունը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:10
Ռոբերտո Մանչինին կրկին կգլխավորի Իտալիայի հավաքականը
22:00
«Վիրտուալ իրականության ուժը․ հույզեր, կարեկցանք և ազդեցություն»
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն

Երրորդ դեբատներում Թրամփն ու Քլինթոնը բանավիճել են զենքի, միգրացիայի, Պուտինի թեմայով

Լաս Վեգասում անցկացված երրորդ և եզրափակիչ դեբատներում ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը բանավիճել են աբորտի իրավունքի, զենքի կրման ամերիկացիների իրավունքի, միգրացիայի և Վլադիմիր Պուտինի թեմաներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նևադայի համալսարանում հանդիպման մեկնարկին թեկնածուների միջև ձեռքսեղմում տեղի չի ունեցել։

Թրամփն ասել է, որ կպաշտպանի զենքի կրման իրավունքի մասին սահմանադրության երկրորդ ուղղումը։ Քլինթոնը կարծում է, որ զենքի սեփականատիրոջ նկատմամբ ավելի խիստ վերահսկողությունը չի հակասում երկրի հիմնական օրենքի համապատասխան ուղղմանը։ Այն նախատեսում է զենքի տիրոջ ավելի մանրակրկիտ ստուգում։

Դեմոկրատ թեկնածուն խոստացել է պաշտպանել աբորտի իրավունքը՝ վկայակոչելով աբորտների օրինականացման մասին Գերագույն դատարանի՝ 1973 թվականի որոշումը։ Թրամփն իր հերթին վստահություն է հայտնել, որ իր ընտրվելու դեպքում Գերագույն դատարանը կչեղարկի այդ որոշումը, իսկ դա տեղի կունենա շնորհիվ իր կողմից նշանակվելիք, կյանքի համար հանդես եկող դատավորների։

Այնուհետև թեկնածուներն անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Թրամփի ակնարկին, թե Պուտինը չի հարգում Քլինթոնին, դեմոկրատ թեկնածուն պատասխանել է, որ Պուտինը պարզապես ցանկանում է, որպեսզի ԱՄՆ նախագահական աթոռը զբաղեցնի իր խամաճիկը։

«Խամաճիկը դու ես»,-ասել է Թրամփը՝ նշելով, որ Քլինթոնին դուր չի գալիս Պուտինն այն պատճառով, որ վերջինս «խորամանկել է» բոլոր ուղղություններով։

Թրամփը կարծում է, Ռուսաստանը, Սիրիան ու Իրանը հաղթել են ԱՄՆ-ին սիրիական հակամարտության շուրջ իրավիճակում։

Թրամփը դեբատների ժամանակ նաև խոստացել է իր ընտրվելու դեպքում չեղարկել նախագահ Բարաք Օբամայի կողմից անցկացվող առողջապահական բարեփոխումը՝ անվանելով այն երկրի համար կործանարար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում