Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Կառավարության ծրագիրը ամրագրում է՝ բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»

Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Այդ մասին նշված է կառավարության ծրագրում, որը տեղադրված է e-gov.am կայքում:

Ըստ կառավարության ծրագրի, այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային սպառնալիքները, որոնցով պայմանավորված ՀՀ-ն պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: «Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի ազգաբնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զինված ուժերը բյուջեի և տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը»,- նշված է գործադիրի ծրագրում:

Ըստ այդմ, պաշտպանական ոլորտում ծրագրերն ուղղված են լինելու ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացմանը, ԶՈՒ-ի ազգային կարողությունների և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացմանը, բանակ-հասարակություն կապի զարգացմանը, ԶՈՒ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովմանը, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդմանը:

Կառավարությունը նպատակային քայլեր կիրականացնի նաև ԶՈՒ-ի քաղաքացիական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովման, պաշտպանական ռազմավարական պլանավորման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետության, տնտեսական շահավետության ապահովման և այդ ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ:

Գործադիրի ուշադրության կենտրոնում է լինելու նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը, զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ:

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել նաև կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում