Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը

Վանաձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Վերջինիս օգտին քվեարկել էր 19 մարդ, թեև ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեին 15 ձայն։

Քվեարկության մեկնարկից առաջ Վանաձորի ավագանու անդամները ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ քվեարկության կարգի վերաբերյալ: Մասնավորապես, թեժ բանավեճ էր գնում, թե ինչ գույնի գրիչով պետք է կայանա քվեարկությունը: Ի վերջո, երկար քննարկումների արդյունքում հաշվիչ հանձնաժողովը գրավոր կարգով սահմանեց, որ քվեարկությունը լինելու է կապույտ գույնի գրիչով, իսկ այլ գույնի գրիչով  քվեաթերթիկը կհամարվի անվավեր:

Քվեարկությունը երկար ժամանակ չէր մեկնարկում նաև այն պատճառով, որ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ավագանու անդամ չեն, քվեարկության սենյակում էին և, ըստ հաշվիչ հանձնաժողովի անդամների, խանգարում էին քվեարկությունը սկսելուն:  Ի վերջո, երկար վեճերից և քննարկումներից հետո քվեարկությունը մեկնարկեց: Քվեարկությունը ևս առանջ միջադեպերի չանցավ: Ավագանու անդամներից մեկը քվեարկությունից հետո բաց քվեաթերթիկով դուրս եկավ խցիկից և դուրս գալուց հետո միայն սկսեց ծալել քվեաթերթիկը, ինչն առաջացրեց ավագանու ՀՀԿ-ական անդամների զայրու յթը:Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը պնդում էր, որ կոպիտ խախտում է կատարվել, քանի որ քվեարկությունը պետք է ընթանա փակ և գաղտնի: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ ԼՀ-ն բաց է քվեարկու,մ, իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ դա օրենքի խախտում է, կարող է դիմել դատարան: Հաշվիչ հանձնաժողովի անդամները քննարկեցին միջադեպը և հայտարարեցին, որ հանձնաժողովի 5 անդամներից երեքը կողմ է քվեարկել, որ օրենքի խախտում չի եղել, քվեն անվավեր չէ, և քվեարկությունը պետք է շարունակվի: Քաղաքապետի ՀՀ Կ-ական թեկնածուն չհամաձայնեց հանձնաժողովի որոշման հետ՝ ընդգծելով, որ անօրինական որոշում է կայացվում: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմնակիցներին մեղադրեց քվեարկության բնականոն գործընթացը խաթարելու մեջ: Երկարատև բանավեճից հետո քվեարկությունը շարունակվեց: Բաց քվեարկած ավագանու անդամը հանձնաժողովի որոշմամբ հանձնեց իր քվեաթերթիկը, ստացավ նոր քվեաթերթիկ և կատարեց իր ընտրությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրվել էր Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում