Եմենի մայրաքաղաք Սանայում բնակիչները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել՝ կապված օդային հարվածների հետ, որի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ, հարյուրավեր մարդիկ վիրավովել են: Այդ մասին տեղեկացնում է AL Masirah հեռուստաընկերությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ շաբաթ օրը Եմենում օդային հարվածների հետևանքով 140 մարդ զոհվել է, 525-ը՝ վիրավորվել: Ապստամբ հուսիթները մեղադրում են Սաուդյան Արաբիային: Սաուդյան Արաբիան հերքել է իր մասնակցությունը:
Ցուցարարները քննադատում են ՄԱԿ-ի անգործությունը և հայտարարում, որ պետք է պատասխան գործողություններ ձեռնարկեն:







































