Tuesday, 28 07 2026
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26

Ծառուկյանը վերադարձրեց ոսկին, իսկ ոսկին վերադարձնում է Ծառուկյանին

ԲՀԿ-ն ավելի ու ավելի ինտենսիվ է ծավալում կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հավանականության «տեսությունը»: Ծառուկյանի վերադարձի մասին մամուլի հրապարակումները ԲՀԿ-ն ոչ միայն չհերքեց, այլև նույնիսկ շարունակեց՝ գործնականում հավանության արժանացնելով այդ հեռանկարը:

Եթե կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ մարզերի իրենց հանդիպումներում բոլորը խոսում են այդ վերադարձի մասին, ակնկալում են վերադարձ, ապա պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ԱԺ սեպտեմբերի 16-ի ճեպազրույցներում մեկ քայլ առաջ է կատարել և հայտարարել, որ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից: Մելքումյանը միաժամանակ հայտարարել է նաև, որ Հովիկ Աբրահամյանի հեռացումով «Բարգավաճ Հայաստանի» ճակատագրում որևէ փոփոխություն չի լինի, քանի որ կուսակցության հիմնադիրն ու ռեսուրսներ ներդրողը եղել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ-ն նախապատրաստո՞ւմ է Ծառուկյանի վերադարձը, թե՞ պարզապես Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո չի տեսնում ջրի վրա մնալու այլ ելք, քան Ծառուկյանի վերադարձն է, փորձելով համոզել նրան՝ դժվար է ասել: Բայց Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվում, և նոր իրավիճակում Գագիկ Ծառուկյանը կարող է պահանջված լինել ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» համար:

Երբ Ծառուկյանը հեռացվեց քաղաքականությունից, «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության, վերածվել էր Հայաստանում ներհամակարգային բորսայի, որտեղ իրենց շահն ու եկամուտներն էին փնտրում Հայաստանում քառորդ դար իշխող համակարգի ըստ էության՝ բոլոր մեծ ու փոքր թևերը: Այնտեղ էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը, այս խոշոր չորս թևերին զուգահեռ նաև մանր այլ իշխանական և բիզնես-շրջանակներ: Ըստ էության ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանության գինը որոշվում էր այդ բորսայում առևտրի արդյունքում, և ով հաջողակ խաղար ԲՀԿ-ում՝ նա էլ ըստ էության կտիրանար Հայաստանի իշխանության արժեթղթերին:

Ի վերջո, Սերժ Սարգսյանը որոշեց իր իշխանության խնդիրը չթողնել խաղի հույսին և պարզապես փակեց բորսան, քանի դեռ ուներ դա անելու իշխանություն: 2015 թվականին այդ բորսան փակելուց հետո անցնող գործընթացներում Սերժ Սարգսյանը մի քանի էական քայլեր կատարեց՝ ներիշխանական համակարգում, ըստ էության, միակ խաղացողը մնալու համար: Վերջին քայլը Հովիկ Աբրահամյանի հեռացումն էր, և այժմ Սարգսյանը կարող է մտածել ԲՀԿ-ն որոշակիորեն վերաակտիվացնելու մասին, քանի որ այն արդեն չունի բորսայի վերածվելու վտանգ՝ պարզապես խաղացողներ չկան: Փոխարենը՝ զուտ քաղաքական միավորի կարգավիճակ ստացող ԲՀԿ-ն կարող է նպաստել Սերժ Սարգսյանի խաղին, քանի որ Ծառուկյանը կարող է կատարել հասարակական զգալի դժգոհություն «կլանելու» գործառույթ. նա այդ հարցում պահպանում է կենսունակությունը՝ հատկապես օլիմպիական ոսկուց հետո, որը փաստորեն վերադարձրեց 1996 թվականից ձգվող քսանամյա դադարից հետո:

Ընդ որում՝ չի բացառվում, որ հենց օլիմպիական ոսկե մեդալն էր նաև քաղաքականություն վերադարձի թույլտվության պայմանը կամ նպատակահարմարության ելակետային գործոնը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում