Monday, 27 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար

Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար. Կոնստանտին Զատուլին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական պատրաստություններով: Բացի հակամարտող կողմերի միջև անվստահությունից, նաև անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

«Թվում է՝ հենց ղարաբաղյան հարցում են այս երկրների դիրքորոշումները շատ մոտ, քանի որ ռազմական լուծման կողմնակից չեն, նրանց համար բացարձակ հրամայական է ուժի կիրառումից հրաժարվելն ու բանակցային գործընթացի շարունակությունը: Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Բայց, իրականում, բոլորի համար հասկանալի է, որ Բաքվի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձը խոցելի են: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար»,- կարծիք է հայտնել Զատուլինը:

Ըստ նրա՝ այս հակամարտությունում ապակայունացնող գործոն է Թուրքիայի հետաքրքրությունը, որը հայ-թուրքական արձանագրությունների պարագայում տեղի տվեց Ադրբեջանին. «Այդ պատմությունն ադրբեջանական իշխանությունների մոտ պատրանք ստեղծեց, որ կարող են մանիպուլացիայի ենթարկել Թուրքիային. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների օգտին հանդես էին գալիս այս աշխարհի ուժեղագույնները: Դրանից հետո Ադրբեջանը կենտրոնացավ Ռուսաստանի վրա՝ կարծելով, որ Մոսկվան ավելի ենթարկվող օղակ է և կարելի է ազդել երկրի իշխանությունների կարծիքի վրա: Նման ջանքեր նաև այսօր են ձեռնարկվում. առանձին հաջողություններ կան, ինչին ես վերագրում եմ նաև 2011 թվականին ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնից իմ ազատումը: 2010 թվականին ես Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարվեցի: Բաքվում խանդով են վերաբերվում իմ հայտարարություններին»:

Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը հասկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ պատասխանատվությունը: «Հետևելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությանը՝ Մոսկվան փորձում է լավ հարաբերություններ պահպանել նաև Բաքվի հետ: Ռուսաստանցիներն Ադրբեջանին միայն հետ պահում հակառուսական ճակատ սպրդելուց, բայց ելնում են նաև այն հանգամանքից, որ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները, վերջին հաշվով, շահեկան են ոչ միայն այդ երկրի և Ռուսաստանի, այլև Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանին հետ են պահում անշրջահայաց քայլերից: Ցավոք, Ռուսաստանի այս տրամաբանությունը փորձության ենթարկվեց ապրիլին, երբ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Ադրբեջանը որոշեց ռազմական արկածախնդրության դիմել: Հայտնի է, որ Հայաստանում Ռուսաստանին քննադատում են այն բանի համար, որ սպառազինության մատակարարմամբ Մոսկվան Ադրբեջանի «բազեների» մոտ գլխապտույտ առաջացրեց: Հնարավոր է՝ հավասարակշռությունն իսկապես խախտվեց: Բայց հարկ է ընդգծել, որ ապրիլյան իրադարձությունների պատասխանատուն ոչ թե Ռուսաստանն է, այլ Ադրբեջանը: Ռուսաստանը եզրակացություններ արեց, նախ՝ ստիպելով դադարեցնել մարտական գործողությունները, երկրորդ՝ հրապակավ հայտարարելով Հայաստանին զենքի մատակարարման մասին: Ներկայում Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրում՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղից շարժելու համար»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզչական ծրագրով կիրառվող Լեռնային Ղարաբաղին սևացնելու բոլոր քայլերը հիմնված են նախանձի, 90-ականների պատերազմական գործողություններում պարտության նստվածքի վրա: Սակայն, ըստ Զատուլինի, օբյեկտիվ իրականությունը նրանք չեն արտացոլում:

«Եվ ես վստահեմ, որ առանց ԼՂՀ վերջնական խոսքի` հակամարտության որևէ կարգավորում հնարավոր չէ: Վստահ եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, նորմալ կյանքին վերադառնալը, ստատուս քվոյին հասնելը հնարավոր է:

80-90-ականների իրադարձությունների հիման վրա եղել է Լեռնային Ղարաբաղի՝Հայաստանին վերամիավորվելու կամ ինքնորոշվելու կամքը, բայց ոչ Ադրբեջանի մաս լինելը: Եվ այդ կամքը գերիշխում է նաև այսօր, այն կարգավորման տարբերակների և բոլոր հնարավորությունների հիմքն է: Այն չի կարող անտեսվել: Ղարաբաղցիների ինքնորուշման կամքի իրագործումն անցել է փորձություններով և հաղթանակել 1989-1994 թվականների արյունալի պատերազմում»,- շեշտել է Կոնստանտին Զատուլինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում