Sunday, 26 07 2026
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Մամուլում շրջանառվում է Երուսաղեմի պատրիարքի հին նամակը. դիվանապետ

Այսօր մի շարք կայքերում շրջանառվում է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը «Արևելքի» հետ զրույցում հայտնել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքը Ամենայն Հայոց կաթողիկոսին նոր նամակ չի գրել, դա նրա գրած հին նամակն է, որը մամուլը չգիտես ինչ նկատառումներով դրել է շրջանառության մեջ:

«Քանի որ վերջերս երկու նոր հոգևորականներ են կարգալույծ եղել, հին նամակը դրվել է Համացանցի վրա, հավանաբար կարգալույծ եղած հոգևորականներն են դա արել կամ այլ շահագրգիռ խմբեր:  Հին նամակն է: Նոր նամակ չկա, պատրիարքի հին  նամակն էլ այդ վերնագիրը չի ունեցել»,-նշեց դիվանապետը, ակնարկելով այսօր հրապարակված «Նուրհան պատրիարքը կաթողիկոսին կոչ է անում կարգազուրկ լինել և եկեղեցին փրկել կործանումից» նոր վերնագրով, բայց հին բովանդակությամբ նամակը:

Ինչպես հայտնի է՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը երկու նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, իր անհամաձայնությունը հայտնելով մի շարք երևույթների հանդեպ: Այսօր հրապարակվել են հատվածներ՝ պատրիարքի՝ 2013 և 2014  թվականներին գրված նամակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում