Թայվան կղզու Թաոյուան միջազգային օդանավակայանում շոգից և հետագա գերտաքացումից օդանավակայանի աշխատակիցների անփութության պատճառով սատկել է ավելի քան 1000 թութակ: Այս մասին հայտնում է Թայվանի միջազգային ռադիոն:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը: Հաղորդվում է, որ օդանավակայանի աշխատակիցները խախտել են կենդանիների տեղափոխման կարգը՝ նրանց այդ շոգին թույլատրվածից ավելի երկար թողնելով հերմետիկ փակված բեռնարկղերում, որի հետևանքով վերջիններս սատկել են գերտաքացումից:
Նշվում է, որ սատկել են 2 կատու, շուն և ավելի քան 1000 թութակ՝ տեղավորված 10 բեռնարկղերում, որոնք պետք է China Airlines չվերթով տեղափոխվեին Կուալա Լումպուր:





































