Sunday, 26 07 2026
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Թրամփի հայտարարությունները վախեցնում են Բալթյան երկրներին. FT

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վախ է ներշնչում Բալթյան երկրների մոտ՝ գրում է Financial Times-ը։

Սկզբում Թրամփը հայտարարել էր, որ «ռուսական ագրեսիայի» դեպքում հրաժարվում է երաշխավորել ԱՄՆ պաշտպանությունը Էստոնիային, Լատվիային և Լիտվային։ Այնուհետև մեկ այլ բարձրաստիճան հանրապետական Էստոնիան անվանել էր «Սանկտ Պետերբուրգի արվարձան» և կասկած հայտնել, թե արժե՞ արդյոք, որ ԱՄՆ-ը միջուկային պատերազմի ռիսկի ենթարկվի նման վայրի պատճառով։ Եվ վերջապես՝ Թրամփն ասել է, որ կարող է Ղրիմը ճանաչել ռուսական և չեղարկել պատժամիջոցները։

Տալլինում, Ռիգայում և Վիլնյուսում շատերի համար իրավիճակն այնպիսին է՝ ասես իրականանում են նրանց վատագույն վախերը՝ գրում է պարբերականը։ Մարդը, որը կանգնած է իրենց դաշնակից երկրի առաջնորդ դառնալուց մեկ քայլ հեռավորության վրա, իրենց մեծ թշնամուն աջակցություն ցուցաբերելու ազդանշան է տալիս։

«Դա մղձավանջ է մեզ համար, Եվրոպայի համար, ցանկացած երկրի համար, որն առնչություն ունի ԱՄՆ-ի հետ, այդ ամենը կարող է մղձավանջի վերածվել»,- հայտարարել է Լատվիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Օյարս Կալնինշը։

Պարբերականը ճշմարտության փոքր չափաբաժին է նկատում միլիարդատիրոջ խոսքերում, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ չեն վճարում որքան պետք է, և Մերձբալթիկան պետք է պաշտպանել միայն այն դեպքում, երբ այն լիովին իրագործի իր պարտականությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում