Չինաստանի Հանչժոու քաղաքի բնակչուհին 61 տարեկանում մայր է դարձել, գրում է China Daily-ն:
Նա ծննդաբերել է առողջ որդի հուլիսի 27-ին, սակայն այդ մասին հայտնել են միայն այժմ: Երեխան կշռել է 2.95 կգ: Երեխայի հայրը 66 տարեկան է:
Կնոջ խոսքով՝ նա դիմել է այդ քայլին այն պատճառով, քանի որ նրա դուստրը 30 տարեկանում մահացել է ծննդաբերության ժամանակ:
Մանկաբարձն ասել է, որ ինչ-որ աստիճանով այդ պատմությունը հրաշք է, և ընդհանրապես տարեց կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:










































