Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում 85 տոկոսով ավարտել է մինչև Իրանի ձգվող երկաթուղու կառուցման հողային աշխատանքները:
Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը միմյանց է կապելու Հյուսիսային Եվրոպան ու Հարավարևելյան Ասիան: Նա ընդգծել է, որ տվյալ պահին ավարտված են 8.3 կիլոմետրից 7-ի հողային աշխատանքները:
«Միևնույն ժամանակ շարունակվում է Ադրբեջանի ու Իրանի սահմանին 82.5 մետր երկարությամբ Աստարաչայ գետի վրա երկաթուղային կամրջի կառուցումը»,- հայտնել է Ազմամեդովը:









































