Ի՞նչ է արվել և արվում օրերս Արթիկում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ. այս հարցին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Նրա գնահատմամբ՝ ծառայությունները Արթիկի բնակչությանը ժամանակին են օգնության հասել, աշխատանքներ իրականացրել, և դրա շնորհիվ է, որ աղետի գոտում զոհ չի եղել:
Մարզպետը հավաստիացնում է, որ աղետից հետո հաջորդ օրն իսկ աշխատանքները սկսված են. «Բնական է, մեզանից յուրաքանչյուրն ուզում է, որ ժամ առաջ միանգամից ամբողջը մաքրված տեսնի, խնդիրները լուծված, բայց տեղանքն այնպիսին է, որ հնարավոր չէ մեծ ծավալով աշխատանքներ կազմակերպել:
Մարզպետի խոսքով՝ բնակիչներին հատկացվել են փոխհատուցման գումարներ և այն գումարը, որ անհրաժեշտ է այս պահին գետն իր հունի մեջ բերելու համար, իսկ հեղեղատարի կառուցման խնդրի լուծումը հետագայում կլինի:
Հ. Սիմոնյանը նաև հավելեց, որ տեղեր կան, որ տեխնիկա չի կարող աշխատել, և բնակիչները ձեռքով պետք է աշխատանքներ իրականացեն. «Մեր բնակիչները պետք է աջակցեն միմյանց, ամեն ինչ չէ, որ պետությունը պետք է անի: Ցանկացած աղետի միասին պիտի դիմակայենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































