Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

«Հյուսիս-հարավ» ծրագրում թերությունները վերացվում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին ընդունել է «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:

Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրել է, որ իրականացվում է բացթողումները շտկելու գործողությունների հստակ ծրագիր. խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը, ինչի արդյունքում ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։

Նիկոլաս Ջայն Նիելսոնի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի «Հյուսիս-հարավ» ճանապարհի բարձր որակով կառուցմանը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ արդեն տեղյակ է «Սաֆեժ»-ի կողմից կատարած դրական քայլերին, և համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են:

«Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարևոր է, որ կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի:

Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի և աշխատանքները շարունակվեն նույն տեմպով»,-ընդգծեց նախարարը:

Նախարարը շեշտել է, որ եղել են այնպիսի բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, և որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի հետ:

Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրել է նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում