Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

Ի պատասխան Աթեշյանի թրքամետ ձևակերպումների՝ «Ակոս»-ը բաց նամակ է հրապարակել

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Աթեշյանը նամակում նախածի ընդունումն այսպես էր մեկնաբանել«Հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»։ Աթեշյանը «Ձերդ գերազանցությանն» ուղղած նամակում նաև նշել էր, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»։

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը բաց նամակ է հրապարակել` ուղղված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին` կապված վերջինիս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի հետ: «Ակոս»-ի խմբագրակազմը հայտնել է, որ իրենք մեծ բարկությամբ են ընթերցել Աթեշյանի նամակը, որտեղ պատրիարքական փոխանորդը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել:

«Ընդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամը հանդիսացողների, սակայն Ձեր տեսակետները և ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» ձևակերպումը վիրավորանք է զոհերի և ողջ մնացածների հասցեին»,- ասվում է «Ակոս»-ի բաց նամակում:

Պարբերականի խմբագրակազմի դիտարկմամբ` հայերը ականատեսն են եղել նրա, որ թե՛ 1915 թվականից հետո, թե՛ 1942 թվականի «Ունեցվածքի հարկի» ժամանակահատվածում, թե՛ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի կոտորածների ընթացքում, թե՛ կիպրական հարցի թեժացման փուլում քաղաքական դաշտի լարումը հանգեցրել է իրենց դեմ խտրական, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների քաղաքականության: Իսկ 2007 թվականի հունվարի 19-ին հայերն ականտես եղան սեփական անձը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը նվիրած Հրանտ Դինքի սպանությանը:

«Ասելով, թե «որպես պատրիարքական փոխանորդ շարունակելու եք աղոթել Թուրքիայի ու Հայաստանի բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների համար»` ինչպե՞ս կմեկնաբանեք ինքներդ Ձեզ և Ձեր խղճի առաջ, որ այն անձը, ում դիմել եք նամակում` նախագահ Էրդողանը, ինչպես ամեն հարմար առիթի դեպքում, այնպես էլ դեռևս երկու օր առաջ` բանաձևի ընդունումից հետո, որպես հակազդեցություն սպառնաց Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին»,- նշել են «Ակոս»-ից` մեջբերելով Էրդողանի խոսքերը:

«Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն, բացի հայերից ողջ մարդկության խնդիրն է»,- ասվում է նամակում` ընդգծելով, որ երկու ժողովուրդների համատեղ ապագան, որի համար խոստացել էր աղոթել Աթեշյանը, հնարավոր է միայն առերեսման և ճնշումների դադարեցման պարագայում:

«Հարգելի՛ արքեպիսկոպոս, ասացիք, թե «հայ ժողովրդի շրջանում տրավմա առաջացրած այս ցավը միջազգային քաղաքական դաշտում օգտագործելն իրականում դարձել է տխրելու և ցավելու աղբյուր»: Ճիշտ է, այս նամակը գրելու համար Ձեզ վրա արված ճնշումը մեզ համար տխրելու և ցավելու աղբյուր է: Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձևի ընդունումից, ինչպես նշել եք Դուք, այլ` Ձեր այս տողերից»,- նշել է «Ակոս»-ի խմբագրակազմը` ընդգծելով, որ Էրդողանին ուղղված նամակում արված գրառումն այն մասին, թե «հայ ժողովուրդը օգտագործվում  է իմպերիալիստական ուժերի կողմից», ընկալվում է, որպես ժխտողականության դրսևորում: «Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես են ոմանք ծափողջույններով ընդունում ձեր այդ ձևակերպումը»,- ասվում է «Ակոս»-ի բաց նամակում:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում