Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Դատարկ զինանոցը, կամ շարիկն ինչ իմանա՝ վտանգն ինչ է (տեսանյութ)

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր հայտարարել է, որ «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» տալու մեջ որևէ վտանգ չկա, և եթե գործարքը մեզ ձեռնտու չլինի, չենք անի՝ որևէ մեկը մեզ չի ստիպում:

Իհարկե, վտանգ չկա «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» տալու մեջ: Ինչպե՞ս կարող է պետական մակարդակում վտանգի զգացում ունենալ մի մարդ, ով կարող է Ազգային ժողովի նիստերի ժամին համակարգչով շարիկ գլորել դահլիճում: Պարզ չէ՞, արդյոք, թե ինչպիսին պետք է լինի պետական վտանգների, ռիսկերի, արժանապատվության և այլ պետական հարցերի վերաբերյալ այդ մարդու պատկերացումների աստիճանը: Իհարկե, Արմեն Մովսիսյանի համար որևէ վտանգ չի լինի: Եթե այդ մարդու՝ նախարար աշխատած տարիներին «ՀայՌուսգազարդի» կեսի սեփականատեր Հայաստանը քայլ առ քայլ իր մասնաբաժինը տալիս էր Ռուսաստանին, բայց նախարարը որևէ վտանգ չէր տեսնում այդ ամենի մեջ և ծպտուն չէր հանում «ՀայՌուսգազարդի» լիակատար ռուսիֆիկացիայի դեմ, ապա, իհարկե, 20 տոկոս մնացած բաժնեմասը հանձնել-վերջացնելու մեջ նա վտանգ չի տեսնի ու չի տեսնի:

Սակայն, իհարկե, այս ամենում պատասխանատուն Արմեն Մովսիսյանը չէ, այլ նախ Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք սկսվեց Հայաստանի հանձնումը Ռուսաստանին, այդ թվում և «ՀայՌուսգազարդի» հանձնումը, և Սերժ Սարգսյանը, ում օրոք փաստորեն այդ հանձնումը ավարտին է հասցվում: Նախարար Արմեն Մովսիսյանն այս ամենում ունի շատ փոքր արժեք, ասենք՝ համակարգչային մի շարիկի կամ, ավելի ճիշտ, տվյալ դեպքում համակարգային մի շարիկի՝ Հայաստանի իշխանական համակարգում, որը, անշուշտ, չէր կարող Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին կանխել:

Ընդհանրապես վտանգ ասվածը այդ մարդկանց՝ Քոչարյանի և Սարգսյանի համար վերաբերել է միայն սեփական իշխանությանն ու յուրայինների ունեցվածքին: Նրանք դա են հասկացել և հասկանում պետություն ասելով, հետևաբար պետության համար վտանգ ասելով էլ հասկանալու են այն ամենը, ինչը կսպառնա այդ ունեցվածքին, միլիոններին կամ միլիարդներին, շքեղ դղյակներին, այդ ամենի բարգավաճումն ապահովող իշխանական համակարգի դիրքերին:

Այս տեսանկյունից 20 տոկոսը իսկապես վտանգավոր չէ: Ավելին՝ վտանգավոր է այդ 20 տոկոսը չտալը, եթե Ռուսաստանը պահանջում է: Բայց Արմեն Մովսիսյանի խոսքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն այնքան էլ չի պահանջում, այլ Հայաստանն է առաջարկում՝ գազի սուբսիդավորման դիմաց: Թեև այստեղ էլ զարմանալու բան չկա՝ իհարկե: Պետությունն ու հասարակական ռեսուրսները, ազգային բարիքը մսխելու և յուրացնելու ավելի քան մեկուկես տասնամյակ տևող քաղաքականությունը Հայաստանը դրել է մի վիճակի մեջ, այդ թվում և քայլ առ քայլ ազգային բարիքի մի մասը մյուս մասի յուրացումը մարսելու դիմաց Ռուսաստանին հանձնելու արդյունքում, որ Մոսկվան այսօր ամենևին կարիք չունի Հայաստանից ինչ-որ բան պահանջելու: Բավական է ընդամենը մի փոքր նեղել տնտեսապես, սոցիալապես կամ քաղաքականապես, և Հայաստանն անմիջապես ինչ-որ բան կառաջարկի Ռուսաստանին, քանի որ այլ ռեսուրս չկա, այլ ռեսուրս պետության ներսում չեն թողել, յուրացրել են, դարձրել են սեփական ունեցվածք, շքեղություն:

Սա է ամբողջ խնդիրը, և ոչ մի նշանակություն չունի՝ Ռուսաստա՞նն է ինչ-որ բան պահանջում, թե՞ Հայաստանն է առաջարկում: Նշանակություն ունի այն, որ Հայաստանի՝ բառիս բուն իմաստով թալանը, պետության, իշխանության և հասարակության օտարումը դատարկել են պետության զինանոցը որևէ այլ պետության հետ հարաբերության համար ու դեռ շարունակում են դատարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում