Կարճատև այցով Բրյուսելում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Նա հանդիպել է նաև ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության վարչության անդամ Էլենի Թյոխարոսի և «Կանաչներ-Եվրոպա» խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ:
Հանդիպումների ընթացքում կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև եվրոպացի խորհրդարանականների խմբի՝ վերջերս Արցախ կատարած այցելության արդյունքները: Կ. Միրզոյանն ասել է, որ ԼՂՀ-ն շահագրգռված է նման կապերի շարունակականությամբ և խորացմամբ:
Արտաքին գործերի նախարարը նաև հանդիպումներ է ունեցել բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և Բելգիայի հայ համայնքի ղեկավարների հետ:







































