Անդրադառնալով քննադատություններին՝ ուղղված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Երկու մոտեցում կա, մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է. այսինքն՝ մենք, ի պատասխան ամեն մի այն քայլի, որը գնահատում ենք մեր շահերի դեմ, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք:
Մյուս մոտեցումն այն է, որ հաշվի առնելով այն, որ բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, այնուամենայնիվ, չպետք է թույլ տանք, որ հայտնվենք պաշարված ամրոցի իրավիճակում, այդ նպատակն է հետապնդում մեր թշնամին՝ Ադրբեջանը, նա փորձում է այնպիսի քայլերի ուղղորդել նաև մեր դաշնակիցներին՝ տարբեր կազմակերպությունների, որ Հայաստանը խռոված կեցվածքով հայտնվի միայնակ: Մեր նպատակն էր դա թույլ չտալ: Դա նշանակում է հետևողական աշխատանք բոլոր ուղղություններով»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































