Բելգիայի Շառլերուա քաղաքում հյուրանոցի տերը ձերբակալվել է անմիտ ապրիլմեկյան կատակի համար: Այս մասին հայտնում է DH.be-ն:
Քաղաքի հյուրանոցներից մեկի տերը որոշել է կատակել իր ընկերոջ հետ և նրան հաղորդագրություն է ուղարկել, որում հայտնել է, որ 2 զինված անձինք իրեն գերի են վերցրել: Հյուրանոցի տիրոջ ծանոթն անմիջապես այդ մասին հայտնել է ոստիկանությանը: Իրավապահները ժամանել են ենթադրյալ հանցագործության վայր:
Պարզելով իրավիճակը՝ իրավապահները ձերբակալել են անհաջող կատակի հեղինակին: Ավելի ուշ նրան ազատ են արձակել, բայց հիմա նրան խոշոր տուգանք է սպառնում:







































