Sunday, 26 07 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից

Չինովնիկները չարաշահել են պաշտոնեական դիրքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ին նշանակված համայնքի ղեկավարի ընտրությունների քաղաքապետի թեկնածու, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի բացման օրը քարոզչությամբ զբաղվողների թվում էին նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ):

Միջոցառումը սկսվել է ժամը 16.00-ին, այսինքն՝ աշխատանքային ժամին: Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետն արգելում է քարոզչությամբ զբաղվել «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև՝ պետական և համայնքային ծառայողներին…իրենց լիազորություններն իրականացնելիս»: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա գնահատականը վերը բերված փաստի վերաբերյալ: «Կարապետ Գուլոյանը ամսի 30-ից գտնվում է արձակուրդում և նա նշված միջոցառմանը սկզբունքորեն չի մասնակցել որպես մարզպետ, իսկ Արամ Հարությունյանը հանդիսանում է ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, այլ նախ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ և երկրորդը՝ նշված միջոցառմանը ներկայացել է ոչ որպես պետական մարմնի ներկայացուցիչ, այլ կուսակցական գործիչ»,- պատասխանեց Մուկուչյանը: Նախ տեղեկացնենք, որ իրականում Կարապետ Գուլոյանը արձակուրդում չէ, չնայած, որ նա այդ մասին հայտարարել է:

Ի վերջո, Մուկուչյանը գոնե պետք է տեղյակ լինի, որ մարզպետի արձակուրդում գտնվելը ոչ թե հայտարարությունով, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ է լինում, որը տվյալ դեպքում գոյություն չունի (մենք փաստեր ունենք): Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում, Արամ Հարությունյանը հայեցողական պաշտոն է զբաղեցնում, նույն մարզպետը ևս հայեցողական պաշտոն է:

Օրենքը հստակ սահմանում է, որ պետական պաշտոնյաները աշխատանքային ժամին իրենց գործով պետք է զբաղվեն, քանի որ դրա համար մեր` հարկատուների հաշվին վարձատրվում են: Ավելին՝ օրենքն արգելում է չինովնիկին չարաշահել պաշտոնեական դիրքը:

Այնպես որ, լավ կլինի, եթե Տիգրան Մուկուչյանն իր անմիջական պարտականություններով զբաղվի և ապահովի ԸՕ-ի միատեսակ կիրառումը, ոչ թե փորձի Գուլոյանի և Հարությունյանի համար «ալիբիներ» հորինել: «Սիրուն չի»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում