Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«Զինացուցակի հրապարակումը ՌԴ-ի կողմից հարված էր Հայաստանին». «168 Ժամ»

«Հայաստանը կնախընտրի արագ մոռացության մատնել զիկնացուցակի հրապարակման էպիզոդը»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված սպառազինությունների ցանկի հրապարակման շուրջ առկա անհանգստություններին ու տարաձայնություններին:

Հիշեցնենք, որ օրերս ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որում թվարկում էին այն զինատեսակները, որը Հայաստանը կարող է գնել Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վարկով: Ըստ հավելվածի` Հայաստանը Ռուսաստանից գնում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «Սմերչ» կայանքներ և դրա համար նախատեսված զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, ռադիոհետախուզության «Ավտոբազա-Մ» համալիրներ, հրանետման ՏՕՍ-1Ա ծանր համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Վագր» զրահամեքենաներ, կապի և ինժեներական միջոցներ:

Լիլիթ Գևորգյանի դիտարկմամբ՝ ցանկի հրապարակումն արտասովոր, նույնիսկ զարմանալի քայլ էր, քանի որ Ռուսաստանը նման թափանցիկություն այլ երկրներին զենք մատակարարելիս հազվադեպ է ցույց տալիս: Նրա կարծիքով՝ այս խնդրի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունն անուղղակի բացատրեց ցանկի հրապարակման դրդապատճառը: «Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և կշարունակի զենք վաճառել երկուսին: Չնայած ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին թուլացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը, և չնայած ՀՀ-ի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններին, միևնույն է, Ռուսաստանը որևէ կերպ չի սահմանափակելու ռազմական առևտուրն Ադրբեջանի հետ: Ռուսաստանն Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարն է ներկայումս:

Որևէ հիմք չկա ակնկալելու, որ Ռուսաստանը կամավոր կզիջի ադրբեջանական շուկան մեկ այլ արտահանողի, մանավանդ որ, պաշտոնական Հայաստանը չի ցանկանում կամ անկարող է որևէ կերպ ազդել իր ամենակարևոր դաշնակցի վարքի վրա: Ռուսական տկար տնտեսության համար ռազմական արտահանումները շարունակելը շատ կարևոր են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ոլորտը հատկապես տուժել է արևմտյան պատժամիջոցների թիրախներից մեկը լինելու պատճառով»,- ասաց Գևորգյանը: Վերջինիս դիտարկումներով՝ հայկական կողմը վաղուց արդեն որդեգրել է ռուսական զենքի վաճառքն արդարացնելու դիրքորոշումը: Ուստի Գևորգյանը չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարձագանքեն Բաքվին զինելու ռուսական հավաստիացումներին, կամ Հայաստանին վաճառվող զինացուցակի հրապարակմանը:

«Պաշտոնական Երևանը կնախընտրի, որ ցուցակի հետ կապված էպիզոդն արագ մոռացվի»,- ասաց Գևորգյանը: Բրիտանաբնակ վերլուծաբանի գնահատմամբ՝ զինացուցակի հրապարակումը հարված էր Հայաստանի համար, քանի որ անտեսում է ՀՀ-ի անվտանգության շահերը և «հուշում» Ադրբեջանին, թե ինչ զինատեսակներ կարող է ձեռք բերել Ռուսաստանից:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում