Ընտրական օրենսգրքի փաթեթը առանց ԱԺ ներկայացնելու արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Հասարակական կազմակերպություններից մեկը հարցում էր ուղարկել, և պարզվել է, որ Վենետիկի հանձնաժողովը արդեն ստացել է և պատրաստվում է եզրակացություն կազմել:
«Դա ոչինչ չի նշանակում, կարող են հինգ անգամ էլ ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և Վենետիկի հանձնաժողովն էլ ուղարկի իր կարծիքը, բայց որոշումը կայացվելու է Ազգային ժողովում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ Խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով՝ ԱԺ-ն որոշում կկայացնի այն ժամանակ, երբ որ կոնսոլիդացիան մեծ կլինի:
Անդրադառնալով ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն դիտարկմանը, որ ընդդիմադիր գործիչները վաղ թե ուշ համագործակցելու են իրենց հետ, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Իշտահիդ քացախ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































