Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Մոլախոտի էֆեկտը կամ հետոյին սպասելիս

Ի՞նչ տեղի ունեցավ մայիսի 5-ին: Ինչքան հեռանում ենք մայիսի 5-ից, այնքան ավելի շատ է հնչում հետոյի վերաբերյալ հարցը: Ընդ որում` ենթատեքստում կա այն գիտակցումը կամ համոզումը, որ բոլորը գիտեին թե ինչ է լինելու մայիսի 5-ին, բոլորը գիտեին կամ ոչ ոք չէր էլ կասկածում, իսկ ահա հետոն հետաքրքրում է բոլորին:

Մինչդեռ, երևի թե հետոյի առումով էլ ոչ ոք պետք է կասկածներ ունենար, որովհետև անկասկած լինելու էր այն, ինչ 2012 թվականի մայիսի 7-ին, կամ 2013 թվականի փետրվարի 19-ին: Այսինքն` ՀՀԿ-ն ընտրակեղծիքների ամբողջ զինանոցով մայիսի 5-ին արեց այն, ինչ արել է, իսկ մնացյալ քաղաքական ուժերն էլ արդեն իրենց հավատարիմ՝ արեցին այն, ինչ միշտ արել են ՀՀԿ-ի կեղծիքներից հետո՝ տարաբնույթ ճանապարհով լեգիտիմացնելով այդ կեղծիքն ու հերթական անգամ հանրությանը հիասթափեցնելով քաղաքականություն երևույթից:

Հայաստանում շատերն են փորձում հասկանալ` ի՞նչն է այս տեղապտույտի պատճառը: Ընդհանուր հայտարար, ընդհանուր եզրակացություն դեռևս չկա, դատելով հասկանալու գործընթացի խայտաբղետությունից և նաև դրան վրադիր տեղեկատվական ենթակառուցվածքների ազատությունից` դեռ երկար ժամանակ էլ ընդհանուր հայտարար կամ դրան մոտ որևէ բան չի լինի: Միգուցե դա բնական է, այսինքն` միգուցե պետք է դրան գալ բնական ճանապարհով, երբ կմշակվի եղածը, և նորը կդառնա ոչ թե հնարավորներից մեկը, այլ անխուսափելին:

Իշխող համակարգի դեմ, իհարկե, դժվար է: Ոչ միայն դրա իշխող լինելու պատճառով, այլ որովհետև համակարգն այնքան էլ պարզունակ հիմքերի վրա չէ, ցանցային, ճյուղավորված բնույթ ունի և հասնում է մինչև հասարակական շերտեր: Առաջանում են բազմաթիվ խնդիրներ` կապված թե հասարակության մեծամասնության մտածողության ու արժեքների, պատկերացումների ու հոգեկերտվածքի հետ, թե նաև նյութական, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսների հետ, որոնք ամբողջատիրական համակարգում լիովին կենտրոնացած են մեկ բևեռում, իսկ արտահոսքը կանխվում է և պատժվում անհապաղ:

Գլխավոր խնդիրը, սակայն, այն չէ, թե ինչու ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը չեն կարողանում ընտրակեղծիքները կանխել կամ հետո իշխանության քթից բերել ու թույլ չտալ, որ համակարգը վերարտադրվի: Իհարկե, սա կարևոր նպատակ է, բայց ներկայիս իրավիճակում գլխավոր խնդիրն այն է, թե ինչու է ընդդիմությունը կամ ընդդիմությունները գնում համառորեն միևնույն ճանապարհով և ընտրություններից առաջ բոցաշունչ խոստումներ տալիս այս անգամ թույլ չտալու մասին, իսկ հետո արդեն սկսում թույլ տալու գործընթացը:

Իշխող համակարգին «գահընկեց» անելը իսկապես դժվար է, բայց մի՞թե դժվար է փոխել վերաբերմունքն ու ընկալումները մի բանի հանդեպ, որը արդյունք չի տալիս արդեն տարիներ շարունակ: Մի՞թե դժվար է հրաժարվել նախընտրական բոցաշունչ, հեղափոխական ճառերից ու հավաստիացումներից, եթե հետո պետք է լինի նույն նահանջը, որպեսզի հաջորդ ընտրությանը կրկին նույնը կրկնվի:

Այստեղ է խնդիրը, այսինքն` այդ ցիկլից դուրս գալը, և այս խնդիրն է, որ ընդդիմությունը չի կարողանում լուծել, և այս անկարողությունն է, որ դատապարտելի է: Ընդ որում` այդպիսի դեպքերում ընդդիմադիր ուժն անմիջապես անցնում է ինքնապաշտպանության, թե` ես այսքանն եմ կարող, դուք գնացեք և արեք ավելին: Ենթադրվում է ավելի արագ իշխանափոխությունը: Այստեղ է մոլորությունը: Հարցը ավելի արագը չէ, այլ ավելի արդյունավետ հասարակական-քաղաքական գործընթացը, որը թույլ կտա ընդլայնել հասարակական վերափոխումները:

Պետք է փոխել հանրության հետ հաղորդակցության ձևն ու բովանդակությունը, փոխել հաղորդակցության ենթակառուցվածքները, դուրս գալ հարթակ-ասուլիս-թերթ տրամաբանությունից և փորձել հաստատել առավել սերտ հաղորդակցություն, ընդ որում` առանց հեղափոխական կոչերի ու հավաստիացումների, այլ թեկուզ սեփական հնարավորությունների սահմանափակ լինելու և անելանելիության անկեղծ խոստովանությամբ: Հասարակության վրա այդ անկեղծությունն առավել մեծ ազդեցություն կթողնի, քան հեղափոխական հավաստիացումներն ու դրանց հաջորդող զրոն:

Հայաստանում առանձնահատուկ իրավիճակ է: Գուցե առանձնահատուկ են բոլոր երկրների իրավիճակները, բայց ըստ այդմ էլ պետք է գտնել այդ առանձնահատկության պայմաններում ընդդիմադիր աշխատանքի արդյունավետ բանաձևը: Ընդդիմությունը պետք է դուրս գա իշխանափոխության հավաստիացումների շրջանակից և գտնի այլ առաքելություն, ձևակերպի նոր առաքելություն և փորձի հասարակության պատկերացումների և ընկալումների վրա աշխատել, առաջ մղել քաղաքացիական և իրավական գիտակցությունը, մինչև մեծ խնդիրներ հռչակելն ու դրանց շուրջ տեղապտույտի ենթարկվելը, փոքր խնդիրներով հասնել այնպիսի հասարակական բազայի ձևավորման, որն արդեն ամբողջատիրական Հայաստանում ընդդիմությանը կտա առավել մեծ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և առաջ մղելու բազային հնարավորություն:

Այսօր այդ հանրային բազան զուտ նյութական է, գիտակցական, արժեքային, մտային բազան պետք է ընդունել, որ թույլ է, ինչն էլ հնարավորություն է տալիս աղավաղել դաշտը, ստեղծում է այդ դաշտում մոլախոտի տարածման լայն հնարավորություն, ինչին ականատես ենք այսօր: Եվ հետո էլ, այս իրավիճակում, ականատես կլինենք մոլախոտի էֆեկտին:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում