Ամերիկյան Grand Central Publishing հրատարակչությունը 2017 թվականի գարնանը պատրաստվում է գիրք հրատարակել տրանսգենդեր Քեյթլին Ջենների` Քիմ Քարդաշյանի խորթ հոր մասին: Այդ մասին հայտնել է The New York Times-ը:
«Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ: Ես հույս ունեմ, որ գիրքն ինձ կօգնի ամեն ինչ գիտակցել և ավելի լավ հասկանալ այն ճանապարհը, որն անցել եմ»,- ասել է Ջենները:
Տրանսգենդերն իր հուշերը կգրի լրագրող Բազ Բիսինգերի հետ համատեղ: «Հենց սկզբից ես նրան բացատրել եմ, որ ոչինչ չպետք է թաքցնի: Ես կխոսեմ տասնյակ մարդկանց հետ և չնայած դա կլինի նրա գիրքը, նա ստիպված է ազնիվ լինելու: Մենք շանս ունենք իսկապես կարևոր գիրք գրելու»,- ասել է Բիսինգերը:







































