Tuesday, 28 07 2026
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել

Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. «Ռազմինֆո»

2015-ի դեկտեմբերի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 11 դեպքի և 6 վիրավորի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարվա հայկական զինված ուժերում 3 կորստի մասին էր հայտնի։

ԿՈՐՈւՍՏՆԵՐ

Դեկտեմբեր ամսվա 11 կորուստներից 9-ը մարտական են, իսկ 2-ը՝ ոչ մարտական։ Մարտականները գրանցվել են Պաշտպանության բանակում։

ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈւՍՏՆԵՐ

Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է 1995 թվականին ծնված ՊԲ զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Դեկտեմբերի 8-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Դեկտեմբերի 11-ին Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը։

Դեկտեմբերի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը վիրավորվել է նռնականետից կրակելիս: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:

Դեկտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը`հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով ձեռնարկել են դիվերսիոն փորձ։ Մերձամարտերի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ 1996 թվականին ծնված Աղասի Արսենի Գրիգորյանը և 1996 թվականին ծնված Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը։

Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: Պաշտպանական մարտի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, ազգությամբ եզդի, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը:

Դեկտեմբերի 25-ին հակառակորդի գնդակից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈւՍՏՆԵՐ

Դեկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում՝ Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում Վազ-2108 ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով մահացել է վարորդը` 1992 թ. ծնված Տարոն Կարապետյանը, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծառայել է որպես հետախույզ։

Դեկտեմբերի 21-ին Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի կողային բետոնե սալիկներին և շրջվել: Ավտովթարի հետևանքով վարորդը և 15-ամյա ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Դեկտեմբեր ամսվա ընթացքում հայկական բանակում 6 վիրավորի մասին է հայտարարվել։

Դեկտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը`հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով ձեռնարկել էին դիվերսիոն փորձը։ Թշնամու դիվերսիոն խմբի դեմ մարտերում հրազենային վիրավորումներ է ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել 4 զինծառայող, որոնց վիճակը ծանր է:

Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը դարձյալ ձեռնարկել էր դիվերսիոն գործողություններ: Պաշտպանական մարտի ժամանակ, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շախնազարյանի ֆեյսբուքյան էջի հայտարարության, հակառակորդի հետ մարտերում հայկական կողմն ունեցել է 2 թեթև վիրավոր:

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար – զոհ և 8 վիրավոր
Փետրվար – 6 զոհ և 1 վիրավոր
Մարտ – 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ – 4 զոհ և 10 վիրավոր
Մայիս – 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս – 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս – 2 զոհ և 4 վիրավոր
Օգոստոս – 4 զոհ և 3 վիրավոր
Սեպտեմբեր – 14 զոհ և 21 վիրավոր
Հոկտեմբեր – 2 զոհ և 4 վիրավոր
Նոյեմբեր – 7 զոհ
Դեկտեմբեր – 11 զոհ և 6 վիրավոր

Տարվա սկզբից հայտնի է դարձել 76 կորստի մասին, որից 42-ը՝ մարտական և 34-ը՝ ոչ մարտական կորուստ։

 

Ամբողջությամբ՝ «Ռազմինֆո»-ում

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում