Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԵԺԿ ուսանողական կազմակերպության «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստանում և հույս հայտնել, որ երևանյան հավաքը կլինի արդյունավետ, երիտասարդները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչը, նրա համոզմամբ, կխթանի կազմակերպությանն անդամակցող տարբեր երկրների երիտասարդների միջև սերտ համագործակցության ձևավորմանն ու հետագա զարգացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է երիտասարդների հետ շփումը` ընդգծելով, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու մասնակիցների նոր և առաջադեմ գաղափարներին, ապագայի նկատմամբ երիտասարդների պատկերացումներին, ուստի, մեծագույն հաճույքով է հյուրընկալել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ին:

«Շփվելով հայ երիտասարդների հետ՝ դուք կհամոզվեք, որ ձեր կազմակերպության ազատական հայացքները, ժողովրդավարական արժեքների տարածման առաքելությունը խորթ չեն հայերին: Ի վերջո, կտեսնեք նաև, որ հայ հասարակության մեծ մասը կիսում է այն արժեքները, ինչ՝ դուք: Որպես ԵԺԿ ընտանիքի մաս կազմող կուսակցության նախագահ` ես, իհարկե, շատ եմ կարևորում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի անդամակցությունը ձեր կառույցին՝ դիտորդ-անդամի կարգավիճակով և համոզված եմ, որ մեր երիտասարդական կազմակերպությունն իր ավանդը կբերի ձեր կառույցի զարգացման ու ամրապնդման գործին»,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը և պատրաստակամություն հայտնել պատասխանելու հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Երիտասարդները Հանրապետության Նախագահին խնդրել են իր մոտեցումները ներկայացնել ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգի, ՀՀ նոր Սահմանադրության առավելությունների և երկրի համար Մայր օրենքի բարեփոխումների կարևորության, Հայաստան-սփյուռք, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ:

Երիտասարդները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության համար չափազանց կարևոր և օգտակար են նման հանդիպումները, կարևոր՝ նաև ի դեմս հայ երիտասարդների, տարածաշրջանում վստահելի բարեկամներ ունենալու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում