Monday, 27 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար

Ցինիկ մարդասպանի ժպիտը. ցնցող տեսանյութում Փարիզի ահաբեկչության կազմակերպիչը ծիծաղելով քարշ է տալիս Սիրիայում իր զոհերի դիակները բեռնատարի հետևից

Լկտիաբար ծիծաղելով, խաղալով իր զոհերի դիակների հետ, այդ սառսռեցնող տեսանյութում ԴԱԻՇ-ի դահիճը, ում համարում են Փարիզի ահաբեկչության կազմակերպիչը, դիակների կույտը քարշ է տալիս իր մեքենայի հետևից Սիրիայում, հայտնում է dailymail.co.uk-ը:

Ծայրահեղականը 27-ամյա բելգիացի Աբդելհամիդ Աբաուդն է՝ ԴԱԻՇ-ի գլխավոր հավաքագրողներից և աշխարհում պատերազմի ամենափնտրվող հանցագործներից մեկը:
Ենթադրվում է, որ նա հազարավոր երիտասարդ ջիհադիստների է համոզել գնալ Սիրիա, ներառյալ իր 13-ամյա եղբորը` Յունեսին:

Տեսանյութում իր մեղսակիցների հետ նա ժպտում է և կատակում է` մարմինները տանելով մասսայական գերեզմանոց, որտեղ դրանք պետք է նետվեն: Աբաուդն ասում է, որ նա իր ընկերների հետ քարշ է տալիս «անհավատներին, ովքեր կռվում են մեր դեմ»:

Նա ասում է. «Առաջ մենք Մարոկկոյում արձակուրդներին քարշ էինք տալիս մոտորանավակներ, մոտոցիկլեր, նվերներով լցված բեռնատարներ: Հիմա, փառք Աստծու, հետևելով Աստծո ուղուն, մենք քարշ ենք տալիս հավատուրացների, անհավատների, ովքեր կռվում են մեր դեմ»:

Պարզ չէ, թե դա Սիրիայի որ մասում է տեղի ունեցել:

Բելգիայում Աբաուդը հեռակա կերպով դատապարտված է 20 տարվա բանտարկության այն բանից հետո, երբ նրա հայրը նրա դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն` իր փոքր եղբորը ծայրահեղական դարձնելու մեղադրանքով:

Նա Բրյուսելի Մոլենբիկ ծայրամասից է, որը հայտնի է որպես «Եվրոպայի ջիհադի մայրաքաղաք»: Ենթադրվում է, որ Փարիզի ահաբեկիչներն իրենց զենքերն ու ինքնասպանական գոտիները ստացել են այնտեղից, որոնք վարձակալած մեքենաներով տարվել են Ֆրանսիա:

Աբաուդը նույնիսկ հայտնվել է օնլայն ԴԱԻՇ ահաբեկչական Dabiq ամսագրում, որում նա իր կյանքը նկարագրում է որպես ջիհադականի: Ըստ հարցազրույցի՝ նա ճանապարհորդել է Սիրիա՝ «ահաբեկելու խաչակիրներին, ովքեր պատերազմ են մղում մահմեդականների դեմ»: Նա ասում է. «Բելգիան խաչակրաց կոալիցիայի անդամ է, որոնք հարձակվում են Իրաքի և Շամի մահմեդականների վրա (Սիրիայում)»:

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ Աբաուդը ահաբեկչությունը պլանավորել է Սիրիայից` աջակցություն ստանալով Բելգիայում և Ֆրանսիայում:

Բրյուսելից 26-ամյա Սալեհ Աբդեսլամը Բելգիայի սահմանապահների կողմից ահաբեկչությունից ժամեր անց կանգնեցվել է և հետո ազատ արձակվել: Այժմ բելգիական ոստիկանությունը հակաահաբեկչական արշավ է անցկացնում նրան բռնելու համար: Որոշ աղբյուրների տվյալներով՝ նա այժմ թաքնված է:

Ներկայումս մեկ մարդ է ձերբակալվել, սակայն չի հաստատվել, թե դա Աբդեսլամն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում