Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ո՞վ է դատակոչված խորհրդավոր շիկահեր կինը. նոր հանգամանքներ Գյումրիի Մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով դատական նիստում

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարության հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի և հարևանությամբ բնակվող Հարություն Գրիգորյանի միջև արտամուսնական հարաբերությունները Հարություն Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով 2014թ. հուլիսի 24-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ, որտեղ հանդիպել է Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինի կերպով ձեռք բերած ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված ատրճանակով յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:

Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստում որոշում էր կայացվել ևս մեկ վկայի` Աննա Սիմոնյանի հարցաքննության համար թարգմանիչ ներգրավել, քանի որ, ըստ վկայի, ինքը հայերենին լիովին չի տիրապետում: Թարգմանիչ Լիլիթ Ադամյանը ներկայացել էր դատարան, սակայն տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բացարկ էր հայտնել վերջինիս հանդեպ՝ պատճառաբանելով, որ նա լիազորված է միայն նոտարական թարգմանություններ կատարելու, ինչպես փաստվում է ՀՀ արդարադատության նախարարության տված համապատասխան փաստաթղթից, բայց ոչ երբեք դատական նիստ լուսաբանելու: Դատարանը հաշվի էր առել այս բացարկը, և այս անգամ էլ դատարան ներկայացավ «Գ. Հ. Պարտներս» ընկերության աշխատակցուհի Արմինե Մինասյանը՝ վկա Սիմոնյանին հարցաքննելու ընթացքում ռուսերենից հայերեն թարգմանչական աշխատանք կատարելու համար, ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանքը:

Արմինե Մինասյանի թարգմանչական ծառայություն իրականացնելուն բացարկ հայտնեց տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ իր առարկությունը հիմնավորելով այն իրողությամբ, որ առկա փաստաթուղթը իրավունք է տալիս միայն նոտարական թարգմանություններ կատարել, սակայն ներկայացված չէ տիկին Մինասյանի մասնագիտական կրթությունն ու որակավորումը հաստատող փաստաթուղթն առ այն, որ նա թարգմանիչ է: Դատարանը մերժեց բացարկը, հաստատեց տիկին Արմինե Մինասյանին որպես թարգմանիչ դատական նիստին մասնակցելու իրավունքը, պարզաբանեց վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, և հարցաքննության հրավիրվեց վկա Աննա Սիմոնյանը:

Ի դեպ, հարկ է նշել, որ թեև Աննա Սիմոնյանը հավաստիացնում էր, որ չի տիրապետում հայերենին, սակայն բավական լավ հաղորդակցվում էր հայերենով ինչպես նիստից առաջ, այնպես էլ դատարանի դահլիճում՝ մինչ դատակոչվելը: Ուշագրավ է նաև այն, որ վերջինս դահլիճում էր մինչ հարցաքննության հրավիրվելը:

Հարցաքննության հրավիրված վկա Աննա Սիմոնյանը նախ դատարանից խնդրեց, որպեսզի որպես վկա դատարանում տրվելիք իր ցուցմունքները չտեսագրվեն: Վկա Աննա Սիմոնյանն իր ցուցմունքներում նախ նշեց, որ Հայաստան վերադարձել է 2011 թվականին ու բնակություն հաստատել Գյումրի քաղաքի Վարդբաղ կոչվող տնակային թաղամասում, այն հանգստայն գոտում, որը պատկանել է տուժող Հարություն Գրիգորյանին: Ապա վկան նշեց, որ իր գալուց հետո էլ նկատել է, որ Հարություն Գրիգորյանը պարբերաբար՝ շաբաթը մի քանի անգամ օրումեջ մի շիկահեր կնոջ հետ եկել է այդ հանգստայն գոտի ու փակվել տնակ-տաղավարներից մեկում: Ընդ որում, ինչպես նշեց վկան՝ Հարություն Գրիգորյանը կամ վկայի խոսքերով ասած՝ «Հարութ ձյաձյան» նախապես իմացել է, թե հանգստյան գոտում կա՞ն արդյոք այլ այցելուներ, թե՞ ոչ, և երբ այնտեղ մարդ չի եղել, աշխատողներից բացի, նոր է եկել:

«Մենք գիտեինք, որ էս մարդու կինը (ձեռքով ցույց է տալիս ամբաստանյալ Արման Կատունյանի կողմը, ինչին նախագահող դատավոր Գրիգորյանը զգուշացնում է, որ աշխատի ամեն ինչ խոսքով արտահայտել, ոչ թե ժեստիկուլյացիայով, որպեսզի հնարավոր լինի ձայնագրել, քանի որ տեսագրում չկա և միայն ձայնագրվում է) Հարութ ձյաձյայի ընկերուհին է: Օրը մեջ, երկու օրը մեջ գալիս էին, բայց էնպես էին գալիս, որ մենք չտենանք, միշտ առավոտ շուտ, իննից մինչև 10-11ը: Եկել են մինչև 2014 թիվը, հետո էլ չեն եկել, մեկ էլ չեն եկել 13 թվի ամռանը, որ Հարութ ձյաձյան էստեղ չէր»:

Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե ինչ կնոջ հետ է եկել տուժողը և որտեղից գիտի վկան, որ այդ կինը Արման Կատունյանի կինն է, վկան պատասխանեց, որ բոլորն էլ էդ մասին խոսում էին, ու թեև ինքը այդ այցելությունների ժամանակ տեսել է այդ կնոջը միայն թիկունքից, սակայն մի անգամ, երբ իրենք ընտանիքներով են եկել, ինքը արդեն դեմքով է տեսել այդ կնոջը:

«Մի անգամ, երբ իրենք ընտանիքներով էին եկել հանգստանալու, ծանոթներից մեկն ասաց՝ ուզո՞ւմ ես տեսնել Հարութ ձյաձյայի ընկերուհուն: Ասացի՝ հա: Ասաց, դե շորն առ գնա, յանի սեղանը կսրբես ու կտեսնիս, նստած է ընդեղ: Մի անգամ էլ երբ Հարութ ձյաձյան ուրիշ մարդկանց հետ էր եկել, էդ նույն կինը տաքսիով եկել էր, ու իրանք վիճել էին Հարութ ձյաձյայի հետ, ու Հարութ ձյաձյան ասել էր՝ էս ինչ է, ինձ կհետևե՞ս»:

Ընդ որում, այցերի ժամանակ կինը միշտ եղել է շիկահեր, իսկ որ ամուսնու հետ էր եկել, մազերի գույնն ավելի մուգ էր: Բացի այդ, վկան ասաց, որ ինքը վստահ է՝ նույն կինն է, քանի որ այցերից հետո, երբ ինքը հավաքել է սենյակը, միշտ նույն օծանելիքի հոտն է եղել սենյակում: Վկան նաև շեշտեց, որ տարածքը պաշտպանված է պարսպով ու դարպասով, և բանալիներ ունեն միայն ինքը, պահակ Էդգար Էլոյանը ու Հարություն Գրիգորյանը: Հետաքրքրականն այն էր, որ վկա Սիմոնյանը բնակվում է Հարություն Գրիգորյանին պատկանող տարածքում անվճար՝ արդեն չորս տարի:

Վկա Սիմոնյանի չափազանց խրթին ու երբեմն-երբեմն հակասական ցուցմունքներից հետո դատավոր Վարդան Գրիգորյանը ավարտած համարելով վկաների դատակոչման փուլը՝ դիմեց կողմերին, թե արդյոք ունե՞ն նրանք միջնորդություններ: Միջնորդությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ առաջարկելով որպես վկա դատակոչել նաև Գետք գյուղի գյուղապետ Հովիկ Թորգոմի Մխիթարյանին, ում ահազանգի հիման վրա էլ հարուցվել է սույն քրեական գործը, և ով հաստատ կունենա որոշակի տեղեկություններ՝ ներկայացնելու դատարանին, որը կարող է էական դերակատարություն ունենալ դատաքննության համար: Դատարանը բավարարեց սույն միջնորդությունը և որոշում կայացրեց՝ որպես վկա սույն գործի շրջանակներում դատակոչել Գետք գյուղի համայնքապետին: Միաժամանակ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայփոստ» ընկերությունում տեղի են ունեցել որոշակի կառուցվածքային փոփոխություններ, և ծանուցագրերը կարող են տեղ հասնել երեքշաբաթյա ժամկետում՝ երկշաբաթյա ժամկետի փոխարեն, դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել դեկտեմբերի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում