Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ովքեր են ուզում պատգամավորական խումբ ստեղծել և ում համար է Ուրիխանյանը ուզում օրենք փոխել

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքի 15-րդ հոդվածի առաջին կետում: Այդ հոդվածում, որը վերաբերում է պատգամավորական խմբերի ստեղծմանը, ասվում է. «Առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում»: Ուրիխանյանն առաջարկում է «առնվազն 10 պատգամավորներ» բառերը փոխարինել «առնվազն 5 պատգամավորներ» բառերով: Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորական խումբ ստեղծելու շեմը իջեցնել 5-ի:

Իր ներկայացրած հիմնավորման մեջ Ուրիխանյանը գրում է, որ համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանված է 5 տոկոս, որի համաձայն ՀՀ ԱԺ-ում կարող են ձևավորվել նաև 5 պատգամավորներից բաղկացած խմբակցություններ: Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև 5 պատգամավորներից բաղկացած պատգամավորական խմբերի ձևավորման հնարավորությունը: «Դրանով իսկ կտրվի հնրավորություն միևնույն քաղաքական կուրսի, գաղափարախոսության, ծրագրերի, նպատակների և մարտավարության շրջանակներում գործող պատգամավորների համար ձևավորելու 5 հոգանոց պատգամավորական խմբեր»,- ասված է Ուրիխանյանի հիմնավորման մեջ:

Ուրիխանյանը թեև դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց նա շարունակում է մնալ խորհրդարանական այդ խմբակցության անդամ, որովհետև նա կարող է դուրս գալ խմբակցությունից միայն պատգամավորական մանդատը դնելու միջոցով: Նշանակում է, որ Ուրիխանյանը այս նախաձեռնությունը ներկայացրել է այլ պատգամավորների համար, այն մարդկանց, ովքեր կարող են խորհրդարանում պատգամավորական խումբ ստեղծելու ցանկություն ունենալ, բայց չունեն համապատասխան թվով կողմնակիցներ: Հնարավոր է Ուրիխանյանի այս նախաձեռնությունը պայմանավորված է նախկին ԲՀԿ-ականներին պատգամավորական խումբ ստեղծելու հնարավորություն տալու ցանկությամբ:

Այսօր խորհրդարանում կա 8 անկախ, որևէ խմբակցության չանդամակցող պատգամավոր: Նրանցից երկուսը՝ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը հաստատ որևէ խմբի չեն անդամակցի, նախ՝ որովհետև նրանք կուսակցության նախագահներ են, և երկրորդ՝ նրանք որևէ կերպ չեն կարող դիտվել մյուս 6 անկախ պատգամավորների հետ նույն թիմում: Նրանցից 4-ը նախկին ԲՀԿ-ականներ են՝ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Գրիգորի Մարգարյանը և Դավիթ Քոչարյանը: Կարեն Բոթոյանը անցյալ տարվա ապրիլին դուրս է եկել ՕԵԿ-ից, իսկ Արայիկ Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով և անկուսակցական է: Վերջինս դժվար թե անդամագրվի որևէ խմբի, իսկ մյուս հինգ պատգամավորները ամենայն հավանականությամբ կցանկանան հանդես գալ որպես առանձին քաղաքական միավոր, որպեսզի ստիպեն իշխանություններին հաշվի նստել իրենց հետ:

Այլ խնդիր է՝ իշխանությունները կուզենա՞ն, որ խորհրդարանում նման խումբ և առանձին քաղաքական միավոր ձևավորվի, թե՞ ոչ: Տրամաբանությունը հուշում է, որ դա քիչ հավանական է, բայց թե ինչ կլինի իրականում՝ մենք կտեսնենք միայն այն ժամանակ, երբ Ուրիխանյանի նախաձեռնությունը քննարկվի ԱԺ հանձնաժողովներից մեկում, ավելի հավանական է պետաիրավական, որը կարող է նշանակվել գլխադասային: Հանձնաժողովում ՀՀԿ-ականների դիրքորոշումը ցույց կտա՝ արդյոք իշխանությունը ցանկանո՞ւմ է խրախուսել նման խմբի ստեղծումը, թե՞ ընդհակառակը՝ չի տեսնում նման անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում