Tuesday, 28 07 2026
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Երևանաբնակ 47 զինծառայողներ խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 47 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները:

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում կազմակերպվել է հանդիպում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ: Հանդիսության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձևավորված համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում տարբեր ծրագրեր, որոնց թվում նաև` երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների պարբերական հանդիպումները:

«Դուք, սիրելի զինվորներ, հրամանատարական և սպայական կազմի հետ մեկտեղ ապահովում եք մեր երկրի սահմանների և մեր խաղաղությունը: Ուզում եմ ձեզ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցնել, որ մենք էլ այստեղ մշտապես լինելու ենք ձեր ծնողների կողքին, նրանց օգնականն ու աջակիցը: Կարծում եմ` բոլորդ տեղյակ եք երևանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագրի մասին, որը բավական մեծ արձագանք է գտել: Մեր մյուս նախաձեռնությունը, որի մասնակիցնե րն այժմ դուք եք, ևս շարունակական է լինելու: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել և աջակցել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը, մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետի կողմից համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված մշտական աջակցությունը, նշել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են, որպեսզի զինվորների մեջ սերն ու հավատը Հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ ավելի ամուր լինեն, իսկ ծնողներն իսկապես հպարտ լինեն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած իրենց զավակների համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում առավել աչքի ընկած 16 զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներն էլ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի անդամները:

Նախորդ երկու նմանատիպ հանդիպումները կայացել էին ՀՀ ՊՆ 3-րդ և 1-ին բանակային կորպուսների հրամանատարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում